Եվրոպական խորհրդարանում քննարկումներ են կայացել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների թեմայով: Քննարկման հիմնական թեման եղել է բլոգեր Նեհման Հուսեինովի ձերբակալությունը:
Եվրոպական խորհրդարանում Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը:
Հաղորդվում է, որ քննարկման ժամանակ Եվրոպական խորհրդարանի անդամները սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին:
«Պետք է վերջ տալ այն այն սպեկուլյացիաներին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը Եվրոպային գազ տրամադրելով՝ ազատում է նրանց Ռուսաստանի ազդեցությունից: Պետք է վերջ դնել իշխանության քմահաճույքներին ու պատժամիջոցներ կիրառել այն գործիչների նկատմամբ, որոնք մեղավոր են մարդու իրավունքների կոպիտ խախտումների գործերում»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից մեկը:
Պատգամավորները կոչեր են հնչեցրել՝ պատժել այն գործիչներին, որոնք գումարի դիմաց զբաղվել են Ադրբեջանի միջազգային համբավի բարձրացման ուղղությամբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ հատուկ շեշվել է հատկապես ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունդի գործելաոճը:
Քննարկումների արդյունքում հռչակագիր է ընդունվել, որով դատապարտվել են Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ու զանգվածային խախտումները: