Artsakhpress

Սպորտ

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի առաջատար գեղասահորդ, 22-ամյա Սլավիկ Հայրապետյանն օրերս վերադարձել է Լեհաստանից, որտեղ մասնակցել է «Տորունի Գավաթ» միջազգային մրցաշարին և 6-րդ տեղը զբաղեցրել:

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սլավիկն այժմ իր մարզումներն անցկացնում է Երևանում և նախապատրաստվում է հունվարի 21-ին Մինսկում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը:
ArmSport-ը ներկա է գտնվել Սլավիկի հերթական մարզմանը, զրուցել մարզիկի, նրա մարզչի` Սամվել Հայրապետյանի հետ, որը նաև Սլավիկի հայրն է:
«Մի քանի օր առաջ ենք վերադարձել Լեհաստանից: Հիմա աշխատում ենք այնտեղ թույլ տված սխալների վրա, որ դրանք չկրկնվեն Եվրոպայի առաջնությունում: Սխալներ կային հիմնականում կարճ ծրագրում, ու հիմա անում ենք ամեն ինչ դրանք շտկելու և ԵԱ-ին լավագույնս ներկայանալու համար:
Ինչ վերաբերում է Լեհաստանում կայացած մրցաշարին, պետք է նշեմ, որ բացարձակ գոհ չեմ իմ գրանցած արդյունքից: Կարճ ծրագրում այնքան վատ սահեցի, որ վաղուց նման ելույթ չէի ունեցել: Ազատ ծրագրում, կարելի է ասել, արեցի իմ առավելագույնը: Վերջնական հաշվարկում 6-րդ հորիզոնականը զբաղեցրի, ինչն ինձ չի գոհացնում: Այդ մրցաշարից հետո ավելի ջղայնացած եմ պատրաստվում (ժպտում է), եռակի-քառակի ուժեր գործադրելով»,- ասում է Սլավիկ Հայրապետյանը  և նշում, որ հոգեբանության տեսանկյունից միշտ ավելի բարդ է ստացվում մրցաշրջանի առաջին մրցաշարը.
«Դրանից հետո արդեն սովորական է դառնում: Որքան շատ մրցաշարերի ես մասնակցում ու փորձ հավաքում, այնքան ավելի հեշտ է լինում տրամարդվածության ու հոգեբանության առումով: Տարիների ընթացքում Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններն ավելի հանգիստ են անցնում, ու մրցումներից հետո զարմանում ես, թե որքան հեշտ անցավ ամեն ինչ»:
Կարճ ծրագրում ունեցած թերացումների և դրանց վրա աշխատելու անհրաժեշտության մասին շեշտեց նաև Սամվել Հայրապետյանը:
«Տարեցտարի Սլավիկից ավելի ու ավելի բարձր արդյունքներ ենք ակնկալում, որը նա իր քրտնաջան աշխատանքով ցույց է տալիս: Փոքր քայլերով առաջ ենք գնում: 
Հիմա շատ ծանրաբեռնված ենք աշխատում կարճ ծրագրի վրա, քանի որ դրանից մեծ բան է կախված: Լեհաստանի միջազգային մրցաշարում Սլավիկը չկատարեց կարևոր թռիչքներն ու միավորներ չստացավ, ինչի արդյունքում նախավերջին տեղը զբաղեցրինք: Իսկ երկար ծրագրում Սլավիկը կատարեց բոլոր բարդությունները ու տեխնիկապես էլ շատ լավ ելույթ ունեցավ ու պետք է առաջին տեղը զբաղեցներ, բայց բավարարվեցինք երկրորդ տեղով: Երկու ծրագրի արդյունքում 6-րդ տեղը զբաղեցրինք: Երկար ծրագրում թե՛ Տալինի և թե՛ Լեհաստանի մրցաշարում Սլավիկն իր առավելագույնն է ցույց տվել` սահմանելով նաև անձնական ռեկորդներ: Հիմա մեր բոլոր մտքերն ու աշխատանքները կապված են կարճ ծրագրի սխալները շտկելու ու ավելի լավ հանդես գալու հետ:
Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքում 37 գեղասահորդ է պայքարելու, որոնք թերևս 10-11 երկիր են ներկայացնելու: Առաջատարների թվում կնշեմ, իհարկե, ռուսներին, որոնցից մեկը ներկայացնում է Ադրբեջանը: Տղաների պայքարում մենք միայն Սլավիկին ունենք: Հիմա շատ երեխաներ, պատանինեներ ունենք, ովքեր սկսել են զբաղվել գեղասահքով ու մարզվում են Ռոդնինայի անվան մարզադպրոցում: Հուսով եմ` մոտ 10 տարուց կունենանք մեծ թվով մարզիկներ, որոնք, ինչու ոչ, կգերազանցեն Սլավիկին»,- նշեց Սամվել Հայրապետյանը:
Ռուսաստանից ժամանած անվանի խորեոգրաֆ Եկատերինա Պրոսկուրինան ևս մեծ սպասելիքներ ունի Սլավիկ Հայրապետյանի առաջիկա ելույթներից.
«Ամեն ինչ հիանալի է: Նախապատրաստությունը լավ է ընթանում, աշխատում ենք ու առաջ ենք շարժվում: Սպասելիքներս լավն են: Հույս ունեմ, որ գեղեցիկ ու հիանալի սահք կցուցադրի ու ամեն ինչ լավ կլինի: Ես, համենայն դեպս, հավատում եմ նրան: Սլավիկն իսկապես շատ տաղանդավոր է: Վստահ եմ` դեռ մեծ հաջողությունների կհասնի: Սամվել Սարգիսիչի հետ վաղուց է, ինչ աշխատում ենք, միասին ծրագրեր ենք բեմադրում, իսկ Սլավի հետ` երկրորդ տարին է. նա իսկապես մեծ պոտենցիալ ունի»:
Սլավիկ Հայրապետյանը մրցավայր կմեկնի հունվարի 22-ին, իսկ մինչ այդ դեռ մի քանի մարզում կանցկացնի: Նախորդ տարի Մոսկվայում կայացած ԵԱ-ում մեր հայրենակիցը կարճ և կամավոր ծրագրերի արդյունքում վաստակել էր 196.63 միավոր (անձնական ռեկորդ) և զբաղեցրել էր 15-րդ տեղը` ցույց տալով լավագույն արդյունքը թե´ իր կարիերայում և թե´ Հայաստանի տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ.
«Մոսկվայում ես կարծես իմ երկրորդ տանը լինեի: Ընկերներիցս ու բարեկամներիցս շատերն էին եկել ելույթներս դիտելու ու ինձ աջակցելու, ինչը ինձ շատ էր ոգևորել: Ժամանակը ցույց կտա` կկարողանա՞մ նոր ռեկորդներ սահմանել: Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել: Ամեն դեպքում, քրտնաջան աշխատում եմ ավելի լավ հանդես գալու համար»,- ասում է Սլավիկը ու ներկայացնում նաև հետագա ծրագրերը.
«Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո փետրվարն ինձ մոտ հանգիստ է լինելու, չեմ ունենալու որևէ մրցաշար: Արդեն մարտի սկզբին կկայանա ձմեռային Ունիվերսիադան Կրասնոյարսկում, որին ևս կմասնակցեմ, իսկ դրանից հետո վերադառնալու ենք Երևան ու նախապատրաստվենք Ճապոնիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը` դարձյալ մարտ ամսին»:
Նշենք` Եվրոպայի առաջնության մենասահորդների պայքարում, Սլավիկ Հայրապետյանից բացի, մեր երկիրը կներկայացնի նաև Անաստասիա Գալուստյանը, որն իր նախապատրաստական փուլն անցնում է Մոսկվայում:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search