Ֆրանսիայի ՏՏ եւ մարդու իրավունքների հարցով հանձնաժողովը (CNIL) 50 մլն եվրոյի տուգանել է Google ինտերնետային ընկերությանը՝ օգտատերերի անձնական տվյալները մշակելու եւ օգտագործելու նպատակով նրանց համաձայնությունը ստանալիս ոչ բավարար տեղեկատվություն տալու համար՝ գրում է «Վեդոմոստի»-ն։
Ֆրանսիան 50 մլն եվրոյի տուգանել է Google-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: CNIL-ը Google-ի մոտ երկու տեսակի խախտում է գտել։ Առաջինը՝ անձնական տվյալների օգտագործման մանրամասների ոչ բավարար տեղեկացումը, երկրորդ՝ համաձայնության ոչ ճիշտ ստացումը, որը ստույգ եւ միանշանակ չէ, հայտնում է News.am-ը։