Artsakhpress

Ռազմական

Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել

Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության պլանային վարժանքներ են սկսվել:

Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել

Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մեկ շաբաթվա ընթացքում զինծառայողների հետ պարապմունքներ եւ վարժանքներ են անցկացվելու իրազեկման, օպերատիվ հերթապահների գործողությունների, տագնապի ազդանշանով վերկացի եւ ցուցակային տեխնիկայով զինվորական ավաններից կենտրոնացման անծանոթ շրջաններ ստորաբաժանումների ուղեւորվելու շուրջ:

Կապի ստորաբաժանումները կկատարեն կառավարման շարժական կետերի ծավալման նորմատիվները, կապահովեն միավորման շտաբի աշխատանքը դաշտային պայմաններում: Կապի համակարգը ռադիոյի, արբանյակային կապի ու տեսակապի փակ սեգմենտներով ամբողջ ծավալով կապահովի ստորաբաժանումների կառավարումը:

Պարապմունքների անցկացման շրջաններում ծավալված են սպասարկման եւ ռազմական տեխնիկայի լիցքավորման, զինծառայողների տաքանալու, ճարպի, հացի, սոխի եւ տաք թեյի տեսքով հավելյալ սննդի տրամադրման կետեր: Ընդամենը ռուսական զորամիավորման մարտական պատրաստության պարապմունքներում ներգրավված են 2,5 հազարից ավելի զինծառայողներ, եւ գործի են դրված մոտավորապես 500 միավոր ռազմական տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, ՀՔՄ-6 հետախուզական քիմիական մեքենաներ, բանակային ավիացիայի ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության միջոցներ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Search