ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի ստորագրել երեք շաբաթով կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե այդ փաստաթղթում ներառվի Մեքսիկայի հետ սահմանին ֆիզիկական արգելափակոցի կառուցման միջոցների զգալի մասը:
Թրամփը համաձայնել Է ժամանակավոր բյուջե ընդունել, եթե դրանում ներառվի արգելապատի կառուցման կանխավճարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«(Սենատում հանրապետականների) առաջնորդ Միթչ Մակքոնելը եւ (Սենատում դեմոկրատների առաջնորդ) սենատոր Չաք Շումերը ներկայում հանդիպումներ են անցկացնում՝ քննարկելու, թե ինչպես կարելի Է դուրս գալ (բյուջետային ճգնաժամի) փակուղային իրադրությունից: Ինչպես (Թրամփն) արդեն հասկանալ Է տվել սենատոր Լինդսի Գրեմին, ժամանակավոր բյուջեն կարող Է ընդունվել, եթե դրանում ներառվի արգելապատի կառուցման սկզբնական վճարը»,- ասել Է սենատորը:
Հունվարի 24-ին ավելի վաղ Սենատում կայացել Է քննարկում երկու օրինագծերի շուրջը, որոնք նախատեսում են բյուջետային ճգնաժամի դադարեցում եւ ֆեդերալ կառավարության աշխատանքի վերականգնում: Առաջինը (հանրապետական տարբերակը) ենթադրում Է ֆեդերալ գերատեսչությունների աշխատանքի վերականգնում՝ արգելապատի կառուցման համար 5,7 միլիարդ դոլարի հատկացման դեպքում, իսկ երկրորդը (դեմոկրատականը) չի ներառում նման հատկացումներ: Արդյունքում երկու փաստաթղթերն Էլ չեն ստացել սենատորների բավարար պաշտպանությունը նույնիսկ դրանց շուրջը վերջնական քվեարկություն սկսելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: