«Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ չնայած մեղադրանքներին, ընկերությունը չի վաճառում օգտատերերի տվյալները գովազդատուներին:
Ցուկերբերգը հերքել է «Ֆեյսբուք»-ի օգտատերերի տվյալները վաճառելու մասին լուրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք օգտատերերի տվյալները չենք վաճառում, թեև հաճախ են խոսում, թե մենք դա անում ենք»,- Panorama.am փոխանցմամբ՝ գրել է «Ռիա նովոստի» լրատվական կայքը:
«Կասկած չկա, որ գովազդի համար մենք հավաքում ենք որոշ տեղեկություններ, բայց այս տվյալները հիմնականում կարևոր են մեր ծառայության անվտանգության և գործունեության համար», - ասել է Ցուկերբերգը: