Երեկ գիշերվանից Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում տարօրինակ գրառումներ էին հրապարակվում, ինչը շատերին տեղիք էր տվել մտածելու, թե հայ ֆուտբոլիստի էջը հակերային հարձակման է ենթարկվել:
Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքի էջը կվերահսկեն երեխաները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մխիթարյանը, ով հանդիսանում է նաև Unicef-ի բարի կամքի դեսպանը Հայաստանում, իրականում իր աջակցությունն է հայտնում երեխաների համաշխարհային օրվան:
Ֆուտբոլիստը «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ այսօրվա ընթացքում իր ֆեյսբուքյան էջը վարելու են երեխաները.
«Օրվա դրական խախտում. երեխաներն իրենց հսկողության տակ են վերցրել իմ ֆեյսբուքյան էջը, որպեսզի փակեն շաբաթը` երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ»,- գրել է Մխիթարյանը: