Artsakhpress

Հասարակական

Չարորակ հիվանդությունների բուժումն Արցախում իրականացվում է պետպատվերի շրջանակներում. ուռուցքաբանական ծառայության ղեկավար

Չարորակ հիվանդությունների բուժումն տարիներ շարունակ Արցախում իրականացվում է պետպատվերի շրջանակներում, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտություն է առաջանում թանկարժեք դեղամիջոցներով բուժում:

Չարորակ հիվանդությունների բուժումն Արցախում իրականացվում է պետպատվերի շրջանակներում. ուռուցքաբանական ծառայության ղեկավար

Չարորակ  հիվանդությունների  բուժումն  Արցախում   իրականացվում  է  պետպատվերի  շրջանակներում. ուռուցքաբանական  ծառայության  ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս  մասին    «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել  է  Ստեփանակերտի  «Հանրապետական  բժշկական  կենտրոն»-ի  ուռուցքաբանական  ծառայության  ղեկավար  Արմեն  Հայրիյանը՝  նշելով, որ   նման դեպքերում  էլ  քաղաքացիներն   անհրաժեշտ   բժշկական    փաստաթղթեր   են  ներկայացնում,  և  ԱՀ  առողջապահության    նախարարությունը    մինչև  50  %-ի  ֆինանսական   ծախսերի  փոխհատուցում  է  կատարում:
Ա.  Հայրիյանի    խոսքով՝  Արցախում  արդեն  մի  քանի  տարի  է, ինչ  կազմակերպվում  են   քաղցկեղի  դեմ   պայքարի տարբեր  ակցիաներ: Օրինակ, ԱՀ  առողջապահության   նախարարության  կողմից  տարիներ  շարունակ   մարտի 8-ից  ապրիլի  7-ը՝  Կանանց  տոների միամսյակի կապակցությամբ    անց  են   կացվում  անվճար   հետազոտություններ
«Բուժանձնակազմի    համար  կազմակերպում  ենք   տարբեր  սեմինարներ,   դրանց  թեմաները  վերաբերում  են  քաղցկեղի  դեմ  պայքարի   պրոֆիլակտիկ  աշխատանքներին:  Այս  տարի էլ կշարունակենք  նաև  մի  շարք   սկրինինգային   աշխատանքներ.  կներդնենք    նաև  նոր  սկրինիգային   ծրագրեր: Տարվա   ընթացքում    այցելություններ   ենք  կազմակերպում  դեպի   շրջաններ՝ ներկայացնում քաղցկեղի   դեմ  պայքարի  առաջնային  օղակի   կատարվելիք  աշխատանքնները   և այն ախտանիշները,որոնց առկայության դեպքում   հիվանդները   պարտավոր  են    դիմել     բժիշկների: Շրջանային  հիվանդանոցներում  նախատեսում  ենք   իրականացնել   հիվանդների   ընդունելություն  և  հետազոտություն:Սկրինինգային  աշխատանքների  գերնպատակը  հիվանդության  վաղ  հայտնաբերելիությունն  է»,-մանրամասնել է  Ա.  Հայրիյանը՝  ավելացնելով, որ,  ինչպես   ողջ  աշխարհում, այնպես  էլ   Արցախում,     քաղցկեղով  հիվանդների   թիվն  աճում  է:
 
Խոսելով  քաղցկեղի  հիվանդության  առաջացման   պատճառների  մասին՝   Ա.  Հայրիյանն  ասել է, որ   կան այդ   հիվանդությանը  նպաստող  մի  շարք     գործոններ, որոնցից   են   ծխախոտի   չարաշահումը, որի  արդյունքում     առաջանում  է  թոքերի, բերանի  խոռոչի  լորձաթաղանթի,  շրթունքների   ուռուցքներ:   Մեծ  նշանակություն  ունի   նաև  սննդակարգը, առողջ  ապրելակերպը, որոնք   ևս հիվանդության  առաջացման  պատճառներ  են:
 
«Կանանց  մոտ   առավել   հաճախ  հանդիպող  չարորակ  հիվանդությունները  կրծքագեղձի  և  սեռական  օրգանների՝  հիմնականում  արգանդի   վզիկի, ձվարանների   ուռուցքներն  են: Ամբողջ  աշխարհում  այս  հիվանդությունը  տարեցտարի   երիտասարդանում  է»,-տեղեկացրել  է ուռուցքաբանության   ծառայության ղեկավարը: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search