Իսլամական «Հեզբոլա» շարժման ղեկավար Հասան Նասրալան հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Իրանին Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի դեպքում:
«Հեզբոլլա»-ն որոշակիացրել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում իր ծրագրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1in.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է Al-Masdar News-ը։
«Եթե այժմ Իրանի հետ պատերազմ չկա, դա չի նշանակում, որ Թրամփը դա չի ուզում։ Պատճառն այն է, որ Իրանը հզոր է, Իրանը կարող է պատասխան հարված տալ»,- հայտարարել է նա չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Բեյրութում տեղի ունեցած հանրահավաքին՝ նվիրված Իրանում Իսլամական հեղափոխության 40-ամյակին։
Շիի կուսակցության առաջնորդը նաև նշել է, որ Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում ամենահզոր պետությունն է: