Artsakhpress

Հասարակական

Հիտլերի՝ աճուրդի հանված կտավների համար գնորդ չի գտնվել (լուսանկարներ)

Գերմանական Weidler աճուրդի տանը չի հաջողվել Նյուրնբերգ քաղաքում վաճառել ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի՝ աճուրդի հանված հինգ կտավը, քանի որ գնորդների շրջանում առանձնակի հետաքրքրություն չի եղել:

Հիտլերի՝ աճուրդի հանված կտավների համար գնորդ չի գտնվել (լուսանկարներ)

Հիտլերի՝ աճուրդի հանված կտավների համար գնորդ չի գտնվել (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է  tert.am-ն, կտավներից բացի աճուրդի էին հանվել ֆյուրերի անձնական իրերը, այդ թվում՝ սվաստիկայի նշանով ծղոտե աթոռն ու մի ծաղկաման:

Աղբյուրը մանրամասնում է, որ իրավապահները նախորդ շաբաթ առգրավել էին նմուշների մի մասը, ինչից հետո հետաքննություն է սկսվել՝ պարզելու դրա իսկությունը: Լուրջ կասկածներ կան առ այն, որ կտավներն ու մյուս նմուշները կեղծ են:
 Հիտլերը, որը երկու անգամ դիմել է, սակայն չի ընդունվել Վիեննայի Բարձր արվեստների ակադեմիա, երիտասարդ տարիքում նկարչությամբ է զբաղվել և վաճառել է իր կտավները: Սակայն, ոլորտի փորձագետների կարծիքով, նա առանձնակի տաղանդ չի ունեցել, իսկ նրա աշխատանքներն էլ ցածրորակ են գնահատվել: Այնուհանդերձ, դա չի խանգարել աճուրդի տներին տարիների ընթացքում հարյուր հազարավոր եվրոների եկամուտ ստանալ նացիստական առաջնորդի կտավների վաճառքից:

Գերմանիայում օրենքով արգելված է նացիստական խորհրդանիշների հանրային ցուցադրությունը. բացառություններ են արվում միայն կրթական կամ պատմական համատեքստում:

Բացի այդ, Հիտլերին առնչվող իրերի աճուրդները միշտ էլ հրապարակավ քննադատվում են հանրության լայն շերտերի կողմից:

 

Bidders are thought to have been scarred off from purchasing any of the six listed pieces over fears of public backlash, high bidding prices and doubts over authenticity (pictured: One mountain lake water painting had an opening bid price of $51,000) 

Accompanying the paintings was also a swastika-embellished wicker chair and a china pot, both thought to once belong to the infamous dictator

 

26 artworks were withdrawn by the auction house on Wednesday, after concerns were raised about their authenticity

63 artifacts with 'A. Hitler' or 'A.H' were seized from the Weidler auction house over fraud concerns. More than 95% of all art listed as Hitler's is thought to be fake

Hitler would regularly paint simple landscapes, particularly during the years 1908 and 1913

The Austrian-born fascist failed however to garner any significant artistic acclaim


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Search