Artsakhpress

Միջազգային

Իրանցի լրագրողը քննադատում է Թրափին իր լուսանկարն օգտագործելու համար

Իրանցի լուսանկարիչը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իր լուսանկարը Թվիթեր սոցիալական կայքում օգտագործելու համար:

Իրանցի լրագրողը քննադատում է Թրափին իր լուսանկարն օգտագործելու համար

Իրանցի լրագրողը քննադատում է Թրափին իր լուսանկարն օգտագործելու համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում Եվրանյուզը, ըստ որի իրանական հեղափոփության տարեդարձին Դ. Թրամփը լուսանկար է տեղադրել, որն արել էր Իալդոյի Մոայիերին և գրառում արել. «40 տարի կոռուպցիա։ 40 տարի ճնշումներ։ 40 տարի ահաբեկում։ ... Իրանի բազմատանջ ժողովուրդն արժանի է ավելի լավ ապագայի»։

Իր Ինսթագրամում լրագրողը գրել է, որ շատ վրդովված է, որ Թրամփն օգտագործել է իր լուսանկարը, որպեսզի հարված հասցնի իրանական ռեժիմին։

«Թրամփի քաղաքականության հետևանքով ես, իմ ընտանիքն ու ընկերները ստիպված ապրում են պատժամիջոցների տակ, որը կործանիչ ազդեցություն ունի մեր կյանքի վրա։ Մենք բոլորս աղքատացել ենք։ Նույնիսկ եթե միջոցներ ունենայի ԱՄՆ  գնալու համար, իմ հայրիկի մոտ, ես չէի կարող, քանի որ Թրամփը արգելք է դրել իրանցիների մուտքին»,- ասել է լուսանկարչուհին։

Նա պատմել է, որ այդ լուսանկարն արել է 2018 թվականին Թեհրանի համալսարանում բողոքի ցույցի ժամանակ։ Նրա խոսքով, լուսանկարը նախատեսված է իր հայրենակիցների համար, այլ ոչ թե «Վաշինգտոնում քաղաքական գործիչների»։

Մոայիերին ռազմական լուսանկարիչ է։ Նա նկարել է վերջին պատերազմենր շատ երկրներում, այդ թվում Աֆղանստանում, Իրաքում։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search