Սպառողների իրավունքները պաշտպանող Public Citizen ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու դեմ:
ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու պատճառով նախագահ Թրամփի դեմ դատական հայց են ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Աղբյուրը նշում է, որ Public Citizen-ը դատարան է դիմել Տեխաս նահանգի շրջակա միջավայրի պաշտպանության և 3 տարածքի սեփականատերերի անունից, ում ավելի վաղ դաշնային հաստատությունները նախազգուշացրել էին այն մասին, որ ԱՄՆ հարավային սահմանի պատը կկառուցվի իրենց տարածքներում:
Հայցի մեջ նշվում է, որ ԱՄՆ ղեկավարը, երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելով, չարաշահում է իր իշխանությունը՝ արտակարգ իրավիճակի դաշնային օրենքների համաձայն, և որ իր որոշումը հակասում է իշխանությունների տարանջատման սկզբունքին: