Artsakhpress

Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության Է կոչել Հնդկաստանին եւ Պակիստանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ամենայն ուշադրությամբ հետեւում Է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ ստեղծված իրադրության զարգացմանը եւ կոչ Է անում երկու երկրների կառավարություններին «առավելագույն զսպվածություն» դրսեւորել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության Է կոչել Հնդկաստանին եւ Պակիստանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության Է կոչել Հնդկաստանին եւ Պակիստանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյդ մասին մամուլին հայտնել Է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: 

«Նա (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը), անտարակույս, շատ ուշադիր հետեւում Է իրադրությանը եւ վեսրտին կոչ Է անում Հնդկաստանի կառավարությանը եւ Պակիստանի կառավարությանը՝ հանդես բերել առավելագույն զսպվածություն, որպեսզի հնարավոր լինի խուսափել իրադրության հետագա վատթարացումից»,- փետրվարի 27-ին Դյուժարիկի խոսքը մեջբերել Է NDTV հեռուստաալիքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչն արվել Է այն բանից հետո, երբ փետրվարի 26-ի առավոտյան Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները Քաշմիրի պակիստանյան մասում հարված են հասցրել «Ջաիշ-ե-Մուհամադ» իսլամիստական խմբավորման խոշոր վարժական ճամբարին: Օդային հարձակման հետեւանքով ոչնչացվել են շուրջ 300 զինյալներ, ինչպես նաեւ նրանց պատկանող փոխադրամիջոցները, զենքն ու զինամթերքը: 

Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Հնդկաստանի ԱԳ առաջին փոխնախարար Վիջայ Հոքհալեն հայտարարել Է, որ կանխիչ հարվածը «միանգամայն անհրաժեշտ Էր», քանի որ խմբավորումը մահապարտների մասնակցությամբ գրոհներ Էր պատրաստում երկրի տարբեր շրջաններում: Բացի այդ, Նյու Դելիի կարծիքով, Պակիստանը մինչ այժմ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել իր տարածքում ահաբեկիչների ենթակառուցվածքների ոչնչացման համար: 

Եվրամիությունը նախօրյակին կոչ Է արել Հնդկաստանին եւ Պակիստանին՝ զսպվածություն դրսեւորել եւ թույլ չտալ լարվածության սաստկացում: Ինչպես հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը. «Մենք համակ ուշադրությամբ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերություններում, շփման մեջ ենք մնում երկու երկրների հետ: Մեր դիրքորոշումն այն Է, որ բոլորն առավելագույն զսպվածություն դրսեւորեն լարվածության հետագա սաստկացում թույլ չտալու համար»: 

Համանման կոչով կողմերին դիմել Է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն:

Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում տիրող ճգնաժամը կտրուկ սրվել Է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում Է Պակիստանում: Ահաբեկչական գործողության զոհ Է դարձել 45 մարդ: Հնդկաստանի Պակիստանին մեղադրել Է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքել Է որպես «անապացույց»՝ Նյու Դելիին առաջարկելով տեղի ունեցածի համատեղ հետաքննություն անցկացնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search