Artsakhpress

Քաղաքական

Արցախի ներքին քաղաքական կյանքում որևէ սրացում չի լինելու․ Վիտալի Բալասանյանը՝ քաղաքական նոր ուժերի ստեղծման մասին

Դեռևս որոշում չեմ կայացրել՝ մասնակցել Արցախի Հանրապետության 2020 թ․ նախագահական ընտրություններին, թե ոչ։

Արցախի ներքին քաղաքական կյանքում որևէ սրացում չի լինելու․ Վիտալի Բալասանյանը՝ քաղաքական նոր ուժերի ստեղծման մասին

Արցախի ներքին քաղաքական կյանքում որևէ սրացում չի լինելու․ Վիտալի Բալասանյանը՝ քաղաքական նոր ուժերի ստեղծման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱնդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը՝ Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Այժմ ես հանդիպումներ եմ անցկացնում թե՛ քաղաքական, թե՛ խորհրդարանական ուժերի հետ։ Երբ համապատասխան որոշում կլինի, ես անձամբ կհայտարարեմ»,-ասաց Բալասանյանը։
Խոսելով հանդիպումների արդյունքների մասին՝ Բալասանյանը նշեց․ «Բոլոր հանդիպումները դրական արդյունքներ են տվել։ Հանդիպումների ընթացքում քննարկումներ են լինում Ղարաբաղի ներքաղաքական կյանքի, արտաքին քաղաքականության թեմայով, Ղարաբաղի հարցի վերջնական լուծման վերաբերյալ, տնտեսական, մշակութային թեմաներով, այսինքն՝ բոլոր ոլորտների վերաբերյալ ես ներկայացնում եմ իմ մտահոգությունները, առաջարկներն ու ծրագրերը։ Մենք ուրիշ թեմայի մասին չենք խոսում։ Քաղաքական ուժերը կսատարեն իմ թեկնածությունը, թե ոչ՝ իրենք հետագայում կհայտարարեն»։
Հարցին՝ հաշվի առնելով Վահան Բադասյանի և Դավիթ Բաբայանի՝ քաղաքական նոր ուժեր ստեղծելու մասին հայտարարությունները, արդյոք Արցախի ներքաղաքական կյանքում սրացումներ կանխատեսում է, Բալասանյանն ասաց. «Որևէ քաղաքական սրացում չի լինի։ Ցանկացած մարդ, երբ կուսակցություն ստեղծելու մտահղացում ունի, ապա անում է, որ գնա ընտրության՝ խորհրդարանական, ՏԻՄ և այլն, եթե ոչ, ապա ինչո՞ւ է ստեղծում կուսակցություն։ Այստեղ որևէ լարվածություն չի լինելու, ես վստահ եմ»։

     

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Search