Ամերիկացի դպրոցականը մահացու վնասվածքներ է ստացել շոկոլադե թխվածքի պատճառով վեճի ժամանակ:
Ամերիկացի դպրոցականը մահացել է թխվածքի պատճառով վեճի ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ոստիկանությունը:
Դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի հարավ-արևմտյան հատվածում՝ մարտի 6-ին:
Երկու 14-ամյա աշակերտ վիճել են «Բրաունի» տեսակի թխվածքի համար, ինչի հետևանքով նրանցից մեկը դանակով հարվածել է մյուսի աչքին: Հարձակվողը փախուստի է դիմել դեպքից հետո: