Artsakhpress

Մշակույթ

Արցախցի երեխաները «Art Music» մրցույթ-փառատոնին գրավել են մրցանակային տեղեր

Մարտի 14-ից Երևանում մեկնարկած «Art Music» 10-րդ մրցույթ-փառատոնին մասնակցում են նաև արցախցի երեխաներ, որոնք արդեն գրանցել են հաջողություններ:

Արցախցի երեխաները «Art Music» մրցույթ-փառատոնին գրավել են մրցանակային տեղեր

Արցախցի   երեխաները  «Art Music»  մրցույթ-փառատոնին  գրավել  են  մրցանակային  տեղեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Հադրութի   շրջանի   Տողի  արվեստի  դպրոցի   տնօրեն  Սուսաննա   Բալայնն  ասել է, որ   մրցույթ-փառատոնին իրենց  կրթօջախից  մասնակցում   է  շուրջ  10  երեխա:
Տնօրենի     խոսքով՝  «Art Music»-ի  նկարչություն  անվանակարգում  մասնակցել  են  շուրջ  250 երեխա, որտեղ    Տողի  արվեստի   դպրոցի  սան  Մարիամ   Շաբուրյանն    արժանացել  է   «Գրան Պրի»  մրցանակի: 
Ժողովրդական  երգ  անվանակարգում  Նարե  Ստեփանայանն  էլ   գրավել է  առաջին  մրցանակային  տեղ:
ԱՀ    Մարտունու  Արամ  Խաչատրյանի  անվան  և  Ճարտարի   արվեստի  դպրոցների  վոկալի  դասատու  Էլեն  Ղուլյանն  էլ  ասել  է, որ   մրցույթ-փառատոնին   6   երեխա  մասնակցել  է  ակադեմիական  և  էստրադային  երգեցողություն  անավանակարգում:
Մարտունու  արվեստի  դպրոցի  սաներ    Էռնա  Արզումանյանը  և    Լյուդմիլա   Գրիգորյանը   դարձել են  երրորդ  կարգի   դափնեկիրներ,  իսկ  Ճարտարի     արվեստի  դպրոցի սաներ  Սաթենիկ Պողոսյանը, Անի Պողոսյանը, Անի Սարգսյանը    և  Մարտունուց  Մարիամ  Գրիգորյանն  էլ  արժանացել  են  դիպլոմների:
Խոսելով  մրցույթի  մասին՝  Է.  Ղուլյանն  ասել է. «Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, արվեստագետների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, պատանիներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել հայկական  մշակութային ժառանգությանը, ինչպես  նաև երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը և ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու»: 
 Նշենք, որ  «Art Music»  մրցույթ-փառատոնը   տևելու  է  մինչև  ապրիլի  14-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search