Artsakhpress

Ռազմական

Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերը 75-ն են. պետք է ֆիքսել ապրիլի առաջին 4 օրվա զոհերի թիվը. Արծրուն Հովհաննիսյան

Շատ կարևոր է հստակեցնել ապրիլի 4 օրվա ընթացք և հետագա ընթացք հասկացությունները:

Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերը 75-ն են. պետք է ֆիքսել ապրիլի առաջին 4 օրվա զոհերի թիվը. Արծրուն Հովհաննիսյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերը 75-ն են. պետք է ֆիքսել ապրիլի առաջին 4 օրվա զոհերի թիվը. Արծրուն Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ քանի կորուստ է ունեցել հայկական զինված ուժերը:
«Զոհերի թիվը նշելիս պետք է ֆիքսվել առաջին 4 օրվա վրա, որովհետև մարտերի ծանրությունը եղել է 4 օրվա ընթացքում: Եթե մենք հետագա օրերի կորուստները սկսենք հաշվել, այդպես կարող ենք հաշվել ամբողջ տարվա կորուստները: Այս երեք տարում լարվածության ամպլիտուդ էր լինում, դիվերսիա էր լինում, երկու-երեք զոհ էինք ունենում, նորից իջնում էր:
Դրա համար, եթե ասում ենք ապրիլյան զոհեր, ճիշտ կլինի ֆիքսվենք առաջին 4 օրվա վրա, իսկ եթե 4 օրվա կորուստներն ենք ֆիքսում, ապա 4 օրվա կորուստը կազմում է 75 մարդ՝ 61 զինծառայող, ուզում եմ կարևորել, որ նրանցից կեսը սպաներ են եղել, 12 աշխարհազորային, 2 պահեստազորային: Աշխարհազորայինն ու պահեստազորայինը զինծառայողներ չեն, բայց գալիս էին, որ մտնեն զինծառայության մեջ, բայց շատերը չէին էլ հասցրել մտնել ծառայության մեջ»,- ասել է նա և հավելել է, որ ունեցել ենք նաև 4 քաղաքացիական զոհ՝ մեկ երեխա և երեք ծերունի:
Արծրուն Հովհաննիսյանը կոչ արել է, որ մարդիկ մի քիչ զուսպ լինեն մարդկային կյանքերի, զոհերի մասին արտահայտվելիս: «Ասում են՝ հարյուրավոր զոհեր են եղել, չի կարելի այդպես»,- նշել է նա:
Ճշտող հարցին՝ առաջին 4 օրերին վիրավորվածները և հետագայում մահացածներն էլ են հաշվվում այդ 75 զոհերի մեջ, նա պատասխանել է. «Բարեբախտաբար, այդպիսի մեծ թիվ չունենք: Դա չեմ կարող ասել, որովհետև մարդ կա՝ ահագին ուշ է մահացել»:
Դիտարկմանն էլ, գուցե վիրավորների և հետագայում մահացածների թիվն էլ հետն են մարդիկ նշում, որ հարյուր զոհ ենք ունեցել, Հովհաննիսյանն արձագանքել է. «Եթե շատ լայնացնենք, բոլոր պատճառները, վթարները հաշվենք, այդ դեպքում էլ սխալ է ասել՝ հարյուրավոր զոհեր ունենք: Այդ բոլոր դեպքերը հաշվելով էլ՝ 102 զոհ + 4 քաղաքացի: Պետք է ճշգրիտ խոսել, այն էլ զոհերի մասին: Եթե ասվի 106 մարդ, ես կհասկանամ դա, բայց ասում են՝ հարյուրավոր մարդիկ են զոհվել»:
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև սոցիալական ցանցում շրջանառվող այն լուսանկարին, որտեղ երևում է, թե ապրիլին ունենք 140 զոհ: «Միգուցե, այդ նկարը ոչ միտումնավոր է շրջանառվում. եթե մենք 16 թվի բոլոր զոհերն ենք հաշվում, այդ նույն սկզբունքով ինչո՞վ են մեղավոր 15 թվականի զոհվածները, որ այդպես նրանց նկարները չենք տարածում»,- եզրափակել է նա:

     

Քաղաքական

Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրվա վերաբերյալ՝ նշելով, որ  եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները։

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Տնտեսական

Հասարակական

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է արդեն 100 օր  շարունակվող շրջափակման հետևանքներն ու խնդիրները

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրերից սկսած` կապված դիզվառելիքի ներկրման անհնարինության և այլ խնդիրների հետ, Ասկերանի շրջանում ևս  բազմաթիվ ագրոմիջոցառումներ հետաձգվեցին  կամ չեղարկվեցին:

Արցախի շրջափակման ընթացքում 422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ. ԿԽՄԿ-ն տվյալներ է ներկայացնում

Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի փակվելուց ի վեր ԿԽՄԿ առաքելության ջանքերով, ըստ մինչ այսօր հանրայնացված տվյալների,  422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ։

Շրջափակում, օր 100-րդ։ Չափար(լուսանկարներ)

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում, գյուղտեխնիկայով պայմանավորված,  գարնանացանի աշխատանքները սահմանված ժամկետներում չեն ավարտվում:

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից․ Գուրգեն Ներսիսյան

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search