Artsakhpress

Քաղաքական

Արարատ Միրզոյանն ընդունել է Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակությանը

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակությանը:

Արարատ Միրզոյանն ընդունել է Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակությանը

Արարատ Միրզոյանն ընդունել է Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Չինաստանը Հայաստանի կարեւորագույն գորրծընկերներից է եւ փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում ունի կայուն զարգացող բնույթ:

«Մեր երկիրը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը»,-նշել է խորհրդարանի ղեկավարը: Այս համատեքստում նա ընդգծել է միջխորհրդարանական կապերի, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության, փոխադարձ այցերի դերը: Արարատ Միրզոյանն արժեւորել է միջազգային հարթակներում երկկողմ գործակցությունը, որտեղ Հայաստանի եւ ՉԺՀ պատվիրակները հաճախ փոխհամաձայնեցված գործունեություն են ծավալում:
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայկական կողմի մոտեցումը` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հարցի առնչությամբ Չինաստանի որդեգրած հավասարակշիռ դիրքորոշումը եւ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված աջակցությունը: Ըստ նրա` Հայաստանն իր հերթին սատարել եւ շարունակելու է աջակիցը լինել «Մեկ Չինաստան» սկզբունքին:
Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով ՉԺՀ կողմից ձեռնարկած միջազգային եւ տարածաշրջանային ծրագրերին, մասնավորապես «Մետաքսի մեծ ճանապարհ» եւ «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնություններին, նշել է, որ Հայաստանը ողջունել եւ պատրաստ է իր գործուն մասնակցությունն ունենալ տարվող աշխատանքներում:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին ՉԺՀ կազմավորման 70- ամյակի եւ Դեն Սյոփինի հանրահռչակած բարեփոխումների ու ազատականացման քաղաքականության մեկնարկի 40-ամյա տարեդարձի կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շեն Յուեյուեն շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` փոխանցելով նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի գործընկերների բարեմաղթանքները:
Մշտական կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով` Հայաստանը Չինաստանի կարեւոր գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում եւ իր երկիրը պարաստակամ է խորացնելու փոխգործակցությունը թե միջազգային քաղաքական հարթակներում, թե տնտեսական ու մարդասիրական բնագավառներում: «Մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են կայուն եւ առաջընթաց բնույթ ունեն»,-ասել է Շեն Յուեյուեն:
Երկկողմ կապերի ընդլայնման առումով նա եւս ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը` նշելով, որ դեռեւս աշխատանք կա հայչինական հարաբերությունների խորացմանը եւ գործնական կապերի խթանմանը նպաստող իրավական դաշտի կատարելագործման առումով:
Կողմերը քննարկել են հայ-չինական փոխգործակցության լայն շրջանակ. Անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը, տնտեսական ու ներդրումային ծրագրերի ընդլայնմանը, հումանիտար ոլորտում կապերի ամրապնդմանը: Այս համատեքստում մեծապես արժեւորվել են այն կրթական ու մշակութային ծրագրերը, որոնք չինական կողմն իրականացնում է Հայաստանում, պատրաստակամություն է հայտնվել առավել մեծացնելու շրջանակը:
Երկուստեք արձանագրվել է նաեւ շինարարության եւ զբոսաշրջության ոլորտներում առկա ներուժը: Վերջինիս առումով կարեւորվել է ուղիղ օդային հաղորդակցության ապահովման եւ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոլորտային կառույցները քայլեր ձեռնարկեն քննարկված հարցերի գործնական իրականացման համար:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search