Artsakhpress

Քաղաքական

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն-Գընին: 

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների միջեւ ձեւավորվել են բարեկամական կապեր, ինչը պետք է իր զարգացումն ունենա: 

Արարատ Միրզոյանն անդրադարձել է համատեղ իրականացված բազմաթիվ ծրագրերին, մասնավորապես այն տեխնիկական վերազինման աջակցությանը, որ Կորեայի Հանրապետությունն իրականացրել է մեր երկրի տարբեր պետական գերատեսչություններում, այդ թվում` Ազգային ժողովում:
 
Նա դրական է գնահատել հաստատված հայ-կորեական միջխորհրդարանական փոխգործակցությունը` կարեւորելով փորձի փոխանակումը, փոխադարձ այցերն ու պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը: 
Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ հայ-կորեական հարաբերությունների ընդլայնմանը մեծապես կնպաստի Երեւանում Կորեայի Հանրապետության դեսպանատան բացումը:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ու Յուն-Գընը շնորհավորել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների ու ժողովրդավարական գործընթացների կապակցությամբ` ընդգծելով, որ իր երկիրը պատրաստակամ է այսուհետ եւս զարգացնելու հարաբերությունները տնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ ուղղություներով: 
Նա վստահեցրել է, որ աջակցության ծրագրերը, այդ թվում` ուղղված ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը, հետայսու եւս շարունակական կլինեն: Առաջիկայում քննարկման առարկա կլինեն Հայաստան-Կորեա գործակցության կոնկրետ ուղղությունները: 
Կողմերն անդրադարձել են միջազգային զարգացումներին` կարեւորելով փոխգործակցությունը նաեւ արտաքին քաղաքականության` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Արարատ Միրզոյանը ողջունել է այն երկխոսությունը, որ ծավալվել է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ: Նա նաեւ վերահաստատել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների խորհրդակցությունը Երեւանում անցկացնելու պատրաստակամությունը: 
Անդրադառնալով Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության երկկողմ համաձայնագրին` խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ դրա վավերացումն օրենսդիր մարմնի օրակարգում է: Երկուստեք արձանագրվել է, որ համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա Հայաստան-Կորեա հարաբերությունների հետագա ընդլայնմանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

ԱՀ ՊՆ–ն հայտնում է ևս 26 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

ՊԲ-ն հրապարակել է ևս 28 նահատակված զինծառայողների անունները

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Search