Artsakhpress

Միջազգային

Լիբիայում բախումների հետևանքով 20-ից ավելի մարդ է զոհվել

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում կառավարամետ ուժերի և գեներալ Խալիֆա Հաֆթարի բանակի միջև տեղի ունեցած բախումներին զոհ է գնացել 21 մարդ։

Լիբիայում բախումների հետևանքով 20-ից ավելի մարդ է զոհվել

Լիբիայում բախումների հետևանքով 20-ից ավելի մարդ է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունն իր թվիթերյան էջում։ Հաղորդվում է 27 վիրավորի մասին։
Այնուհետ Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը հակամարտող կողմերից պահանջել է երկժամյա հրադադար հաստատել մայրաքաղաքի հարավային հատվածում՝ տուժածներին տարհանելու համար։
Ավելի վաղ կառավարամետ ուժերը հայտարարել էին Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իր հերթին գեներալի ուժերն անցել են ավիահարվածների։
Հինգշաբթի Հաֆթարը հրամայել էր իր ուժերին հարձակվել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search