Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 12-ին ընդունել է Շվեդիայի Լունդի համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին:
Արցախի ՄԻՊ-ն ընդունել է շվեդ ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին․ նա իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդի ազատատենչ պայքարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պաշտպանը ողջունել է դոկտոր Լունդգրենի որոշումը ծանոթանալու Արցախի պատմությանը և հակամարտության առանձնահատկություններին: Նա կարևորել է օտարերկրացի հետազոտողների հետաքրքրությունն Արցախի հանդեպ և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների նկատմամբ, ինչը կբարձրացնի միջազգային իրազեկվածությունն Արցախի շուրջ: