Artsakhpress

Հասարակական

Մարտակերտում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

Այսօր՝ ապրիլի 24-ին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի գլխավորությամբ, ուժային կառույցների եւ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ ու աշխատողներ, ազատամարտիկներ, զինվորականներ, քաղաքի երկու հանրակրթական դպրոցների ուսուցիչները եւ աշակերտները՝ տնօրենների գլխավորությամբ, ու քաղաքի հասարակությունը Մարտակերտում ծաղիկներ են դրել եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին:

Մարտակերտում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

Մարտակերտում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԾաղկեպսկադրությանը մասնակցել են նաեւ ԱՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Հարությունյանը, N միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Սաիյանը, աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը, քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը եւ զորամասերի հրամանատարներ ու սպաներ, գրում է yerkir.am լրատվական կայքը:
Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Բարսեղ Անդրյանը կատարել է ոգեկոչման արարողություն եւ աղոթք հնչեցրել առ Աստված՝ Մեծ Եղեռնի նահատակների հոգու հանգստության համար եւ կոչ արել լինել համախմբված եւ պահանջատեր՝ աշխարհի բոլոր երկրների Ցեղասպանության ճանաչման, իսկ ոճրագործ երկրին՝ կատարածի դիմաց փոխհատուցման հարցում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Ոստիկանությունը օրենքով արգելված վայրում հավաք անցկացնելու դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Search