Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում կայացել է սամբոյի «Հաղթանակի գավաթ» միջազգային պատանեկան մրցաշարը

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և ռուսաստանաբնակ արցախցի բարերար Արթուր Գրիգորյանի համատեղ նախաձեռնությամբ ու աջակցությամբ Ստեփանակերտի Յուրի Պողոսյանի անվան N6 դպրոցի մարզադահլիճում այսօր՝ մայիսի 5-ին, տեղի է ունեցել սամբոյի «Հաղթանակի գավաթ» միջազգային պատանեկան մրցաշարը՝ նվիրված մայիսյան եռատոնին:

Ստեփանակերտում կայացել է սամբոյի «Հաղթանակի գավաթ» միջազգային պատանեկան մրցաշարը

Ստեփանակերտում կայացել է սամբոյի «Հաղթանակի գավաթ» միջազգային պատանեկան մրցաշարը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՄրցաշարին մասնակցել են Արցախի, Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի թիմերը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նախքան առաջնության մեկնարկը` սամբոյի մանկապատանեկան խմբի սաները ներկայացրել են ցուցադրական ելույթներ: Հայրենասիրական ու արտասահմանյան երգերով ու պարերով հանդես են եկել մշակույթի կենտրոնների սաները:

Մրցաշարին բացման խոսքով հանդես է եկել ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ով, ողջունելով ներկաներին, ասել է, որ նախատոնական այս օրերն Արցախում հագեցած են սպորտային միջոցառումներով:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բարերար Արթուր Գրիգորյանին աջակցության համար և պարգևատրել շնորհակալագրով:

Ա.Գրիգորյանն էլ իր ելույթում նշել է, որ Արցախն ուժեղագույնների երկիր է, և տարբեր պետությունների մարզիկների մասնակցությունն այս առաջնությանը մեծ ու արդյունավետ ազդեցություն կունենա նրանց սպորտային կարիերայի ձևավորման ու զարգացման վրա:

Բարերարի կողմից նվերներով ու շնորհակալագրերով պարգևատրվել են սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հաղթանակած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները:

ԱՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի կողմից նախագահ Բակո Սահակյանն արժանացել է շորհակալագրի և հուշանվերի։

«Street Workout» հայաստանյան ֆեդերացիայի նախագահ Ղազար Հակոբյանն էլ, ողջունելով նմանատիպ մրցաշարերի անցկացումը՝ մասնակիցներին մաղթել է արժանավոր հաղթանակ:

Մեզ հետ զրույցում ԱՀ ԿԳՍ նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանն ասել է,որ առաջնությանը 10 քաշային կարգերում մասնակցում է 160 մարզիկ։ Նրա խոսքով՝ այսպիսի մրցաշարերը նպաստում են սամբո մարզաձևի մասսայականացմանը, մարզիկների ֆիզիկական որակների բարելավմանն ու ամրապնդմանը։

Առաջնությանը ներկա էին նաև ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզիկներ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Search