Artsakhpress

Մշակույթ

Բուլղարիայում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել

 «Եվրոպական երաժշտություն» փառատոնի շրջանակներում մայիսի 13-ին Սոֆիայի ֆիլհարմոնիկ համերգասրահում Բուլղարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ հայ դասական կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների համերգ:

Բուլղարիայում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել

Բուլղարիայում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգի ընթացքում Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի և Հայկ Բոյաջյանի գործերը կատարեց հայ երիտասարդ դաշնակահար, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Արմեն-Լևոն Մանասերյանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, «Եվրոպական երաժշտություն» համերգաշարի կազմակերպիչները նշեցին, որ առանձնահատուկ նշանակություն են տալիս Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանմանն ու հաջորդ սերունդներին դրա փոխանցմանը, և այդ գործում ապավինում են եվրոպական աշխարհամասում բնակվող ժողովուրդների կարևոր առաքելությանը:
 
Համերգն ունեցավ մեծ հաջողություն՝ արժանանալով ունկնդիրների ջերմ ընդունելությանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search