Artsakhpress

XVI Եվրասիական մեդիահամաժողովի մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած XVI Եվրասիական մեդիահամաժողովի շրջանակներում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

XVI Եվրասիական մեդիահամաժողովի մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

XVI Եվրասիական մեդիահամաժողովի մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍեդիահամաժողովի ընթացքում cbc.az-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը շահավետ կլինի բոլորի համար, գրում է Tert.am լրատվական կայքը:
«Նախարարների հայտարարությունները մեկնաբանել չեմ կարող, սակայն ցանկանում եմ ասել, որ ամբողջովին աջակցելու եմ ողջ բանակցային ընթացքին, քանի որ կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կլինի ի շահ մեզ բոլորիս՝ և՛Հայաստանում, և՛ Ղարաբաղում, և՛ Ադրբեջանում: Այնպես որ ամբողջ ուժով աջակցելու եմ խաղաղ գործընթացին»,- ասել է ՀՀ նախագահը:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը նշել է, որ ողջունում է ՀՀ նախագահի մտքերը, սակայն նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ նախագահն անհրաժեշտ լիազորություններ չունի ԼՂ հակամարտության հիմնախնդրի կարգավորման գործընթացին ներազդելու համար:
Ռուս քաղաքական վերլուծաբան Մաքսկին Շևչենկոն, իր հերթին, նշել է, որ հակամարտության կարգավորման համար կարևոր է Լեռնային Ղարաբաղի շրջակա «օկուպացված տարածքների ազատագրումը»:  

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search