Artsakhpress

Քաղաքական

Թուրքիայի քաղաքական շոուն և Օբամայի անբովանդակ ուղերձը. թուրքագետի և քաղաքագետի գնահատականները

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և քաղաքագետ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ասացին, որ հայերի նպատակը բնավ էլ Թուրքիայում քաղաքացիություն ստանալը չէ:

Թուրքիայի քաղաքական շոուն և Օբամայի անբովանդակ ուղերձը. թուրքագետի և քաղաքագետի գնահատականները

Թուրքիայի քաղաքական շոուն և Օբամայի անբովանդակ ուղերձը. թուրքագետի և քաղաքագետի գնահատականները

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է 1915 թվականին «այդ հողերից հարկադրաբար հեռացած» հայերին տալ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն, ասացին, որ հայերի նպատակը բնավ էլ Թուրքիայում քաղաքացիություն ստանալը չէ:

 «Մեր պահանջները բոլորովին այլ են: Այդ օսմանյան քաղաքացիների նկատմամբ կիրառվել է Ցեղասպանություն, ունեզրկում և հայրենազրկում: Էրդողանը պետք է անդրադառնա ա՛յդ խնդիրներին, այլ ոչ թե՝ նրանց ժառանգներին քաղաքացիություն տալուն: Մանավանդ որ՝ նրանց մեծ մասը ժառանգներ էլ չունեցան, քանի որ և՛ նրանք, և՛ նրանց ժառանգները 1915 թվականին գազանաբար սպանվեցին»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ Էրդողանի հայտարարությունը կարող է վերաբերել 1915 թվականից առաջ օսմանյան քաղաքացիություն ունեցող հայերի ընդամենը մի քանի տոկոսին:

 Թուրքագետի կարծիքով՝ այդ հայտարարությունը վտանգ է պարունակում իր մեջ, քանի որ աշխարհում երևի կհայտնվեն մի քանի անձինք, ովքեր կուզենան քաղաքացիություն ստանալ և տեր կանգնել Թուրքիայի տարածքում գտնվող իրենց նախնիների գույքին, հողերին և այլն:

«Թուրքիան դրա շուրջ կկառուցի իր մեկ այլ՝ ավելի լայնածավալ շոուն: Հատկապես, որ ստամբուլահայեր ապրում են ո´չ միայն Ստամբուլում, այլև՝ աշխարհի շատ քաղաքներում, նրանց մի մասը հնարավոր է՝ այս խայծը կուլ տա և մասնակցի այդ շոուին»,-նկատեց թուրքագետը:

Վերջինիս կարծիքով՝ սրանք կեղծիքներ են, որոնք արվում են Թուրքիայի և գերտերությունների մասնակցությամբ. «Իրար փոխլրացնելով՝ նրանք այս քայլերը տանում են առաջ, և, ցավոք, այս ամբողջ կեղծիքի մեջ նույն թիմում են գտնվում և՛ Օբաման, և՛ Էրդողանը, և՛ գերտերությունների այլ ներկայացուցիչներ»:

 Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին՝ թուրքագետի գնահատմամբ՝ թեև Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը փորձում էր որոշակի ինտրիգ մտցնել և անընդհատ ասում էր, թե այս տարվա հայտարարությունը հուժկու է լինելու, սակայն նույն ուղերձը հնչեց, որևէ փոփոխություն չեղավ, թեև Օբաման տարատեսակ ձևակերպումներ էր արել, բայց, ի վերջո, խուսափել էր այդ ամենն անվանել իրավական տերմինով՝ ցեղասպանություն:

«Մենք հերթական անգամ տեսանք, որ այս ամենը մեծ քաղաքականության մի մասն է կազմում, և, ի ուրախություն մեզ, պետք է ասեմ, որ այս անգամ ևս մեր հասարակության դիրքորոշումը և գնահատականը Օբամային եղավ շատ զուսպ ու կոռեկտ և շատ ճիշտ, քանի որ այն կառույցները, որոնք հանդես եկան հայտարարությամբ, ուղղակի բացահայտ նշեցին, որ Օբաման ո´չ թե երկդիմի քաղաքականություն է վարում, այլ՝ ուղղակի խուսափում է իր խոստումը կատարելուց»,-ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ, անդրադառնալով Թուրքիայում հայերին քաղաքացիություն տալու հայտարարությանը, ասաց՝ «թող տա, հետո կտեսնենք»:

«Նրանք շարունակ խոստումներ են տալիս, և մինչ այժմ բացարձակապես ոչ մի խոստում չեն կատարել: Բոլորը բլեֆ է»,-ասաց քաղաքագետը, ապա ավելացրեց, թե Միացյալ Նահանգներում և Եվրոպայում հանրային ճնշումը քաղաքացիների կողմից այնքան բարձր է, որ Էրդողանն սկսել է «նեյնիմներ» երգել:

 Ինչպես Ռուբեն Մելքոնյանը, այնպես էլ՝ Լևոն Շիրինյանն ասաց, թե հնարավոր է, որ ինչ-որ մարդիկ ուզենան գնալ, իրենց պապերի հայրենիքում ապրել, և եթե այդպես լինի, ուրեմն Թուրքիայում պետք է անվտանգության երաշխիքներ տան այդ մարդկանց:

«Եթե երաշխիք չեն տալիս, ուրեմն՝ դա քամի ու բլեֆ է, որը մեզ ընդհանրապես պետք չէ: Սա թուրքական քաղաքականության հերթական շոուն է»,-նկատեց քաղաքագետը՝ հավելելով, թե հայերի՝ Արցախից դուրս գալու մասին Էրդողանի պահանջը ևս պետք է այս համատեքստում դիտել:

«Տպավորությունս այն է, որ Բրյուսելում և Վաշինգտոնում հայտարարությունը գրել ու տվել են Էրդողանին: Այս հայտարարությունը սոփեստություն է: Ի՞նչ է նշանակում, թե հայկական կողմը պետք է դուրս գա Արցախից: Նրանց միակ նպատակը հայկական հողի վերջնական զավթումն է, ուրիշ ոչ մի բան չկա: Մեր ինչի՞ն է պետք թուրք ժողովրդի ներողությունն՝ առանց փոխհատուցման: Արցախի մի թիզ հողը 80 միլիոն թուրքի ներողությունն ու ավելին արժե»,-ասաց Լևոն Շիրինյանը:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին՝ նա ևս ասաց, որ հերթական անբովանդակ մի փաստաթուղթ դրեցին շրջանառության մեջ, իբրև թե՝ բան արեցին. փոխելով ամեն ինչ՝ ոչինչ չփոխելու նպատակով:

«Ստացվեց այնպես, որ ինչ-որ այսքան տարի ասում էին, դա բավարար չէր, մի հատ էլ Էրդողանին ասացին, թե մի բան էլ դու գրի: Սա խուսանավման մի ձև է, քաղաքագիտության մեջ տարածված մանիպուլյացիայով են զբաղված»,-եզրափակեց Լևոն Շիրինյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search