Artsakhpress

Սպորտ

CONIFA-ի առաջնությունը յուրօրինակ մարտահրավեր էր Արցախին. ամփոփվել են մրցաշարի արդյունքները

CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի փակման արարողությունից հետո այսօր ոլորտի պատասխանատուներն ամփոփել են առաջնության արդյունքները:

CONIFA-ի առաջնությունը յուրօրինակ մարտահրավեր էր Արցախին. ամփոփվել են մրցաշարի արդյունքները

CONIFA-ի առաջնությունը յուրօրինակ մարտահրավեր էր Արցախին. ամփոփվել են մրցաշարի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մամուլի ասուլիսին CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի կազմկոﬕտեի նախագահ, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ասել է, որ անցած օրերի ֆուտբոլային հրավառությունն այսօր ավարտվեց, սակայն պետք է մտածել հաջորդ առաջնությունների մասին:
«Շնորհավորում եմ չեմպիոններին: Նրանք հաղթել են արդար մրցապայքարում: CONIFA-ում կա մի դրական կանոն, որի համաձայն բոլոր թիմերին հանձնվում են մրցանակներ, քանի որ իրականում բոլոր հավաքականները, որոնք մասնակցում են, արդեն իսկ հաղթողներ են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպչական ամբողջ թիմին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս տոնը պարգևելու համար»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
Այնուհետև պետական նախարարը որոշ տվյալներ է հրապարակել առաջնության արդյունքների մասին: Այսպես` առաջնության ընթացքում Արցախ է ժամանել 8 թիմ, պաշտոնատար անձանց և ֆուտբոլիստների քանակը 300 է, հավատարմագրված լրագրողների թիվը` 114, մարզադաշտերի քանակը` 4: Այս օրերին հրապարակվել են ավելի քան 2000 հոդվածներ և լուրեր, կազմակերպվել շուրջ 80 մշակութային միջոցառումներ, առաջնությունում ներգրավվել 270 կամավորներ, իսկ միջոցառումներին` 30 թիմեր: Ամենակարևոր  ցուցանիշը, ըստ Գ. Մարտիրոսյանի, լուրջ դեպքերի մասին տվյալն է, որը եղել է 0:
Հունիսի 1-9-ը կայացել են 20 պաշտոնական և 1 ոչ պաշտոնական խաղեր(CONIFA-ի ղեկավարության և լրագրողների միջև), որոնց շրջանակներում խփվել են ավելի քան 60 գոլեր:
 
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էլ ասել է, որ  առաջնությունը յուրօրինակ մարտահրավեր էր, որը պատվով կարողացավ Արցախը կատարել:
«Համատեղ ուժերով յուրաքանչյուրս մեր ներդրումը ունեցանք այս նախագծի իրականացման ընթացքում: Այն իր շուրջը համախմբեց հազարավոր մարդկանց: Ձևավորվեց կամավորական շարժում: Յուրաքանչյուրն ուզում էր մասնակցություն ունենալ նախագծի իրականացման գործում: CONIFA-ի առաջնության գավաթը շահեց Հարավային Օսիայի հավաքականը, սակայն բոլոր թիմերը շահեցին բարեկամության գավաթը և այստեղից կհեռանան բարեկամացած ու հարստացած»,- նշել է Ն. Աղաբալյանը:
 
Sportsbet.io ընկերության մարքեթինգի պատասխանատու Ջասթին Լե Բրոքն էլ ասել է, որ իրենց համար մեծ պատիվ էր ներգրավվել այսքան կազմակերպված միջոցառման աշխատանքներին:
Նա շնորհակալություն է հայտնել ֆուտբոլային թիմերին` գեղեցիկ խաղեր պարգևելու, իսկ Արցախի ժողովրդին` հյուրասիրության համար:
Sportsbet.io ընկերության հանրային կապերի պատասխանատու Լուսի Թոմասն էլ նշել է, որ վստահությամբ պետք է փաստել, որ անկախ ամեն ինչից, հաջողվեց կազմակերպել առաջնությունը:
«Առաջնությունը գերազանցել է բոլորի սպասելիքները: Մեր ժամանելու պահից սկսած մեզ հրաշալի ընդունելություն ցույց տվեցին: Մենք շատ ոգևորված էինք և երբեք չենք մոռանա այս օրերը»,- ավելացրել է Լուսի Թոմասը:
Այնուհետև լրագրողների կողմից ոլորտի պատասխանատուներին են ուղղվել մի շարք հարցեր:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

Search