Artsakhpress

Սփյուռք

Պրահայի կենտրոնում բացվեց առաջին հայկական խաչքարը

Պրահայի կենտրոնում Ապրիլի 25-ին բացվեց առաջին հայկական խաչքարը, որը Չեխիայի հայ համայնքին էր նվիրել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը` Հայ առաքելական եկեղեցուՉեխիայում պաշտոնական գրանցում ստանալու կապակցությամբ եւ ի նշան հայ-չեխական բարեկամության։

Պրահայի կենտրոնում բացվեց առաջին հայկական խաչքարը

Պրահայի կենտրոնում բացվեց առաջին հայկական խաչքարը

Պրահայի կենտրոնում Ապրիլի 25-ին բացվեց առաջին հայկական խաչքարը, որը Չեխիայի հայ համայնքին էր նվիրել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը` Հայ առաքելական եկեղեցուՉեխիայում պաշտոնական գրանցում ստանալու կապակցությամբ եւ ի նշան հայ-չեխական բարեկամության։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` հանդիսավոր արարողությանն իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալԴոմինիկ Դուկան։ Օրհնության կարգը կատարեցին Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղվարդապետ Փիլավչյանը։

Հարյուրավոր հայորդիներ էին հավաքվել Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յինդրիխի եւ սուրբ Կունհուտի եկեղեցու հարեւանությամբ գտնվող պուրակում, ուր կաթոլիկ եկեղեցու եւ Պրահայի քաղաքապետարանի բարեհոժար թույլտվությամբ բացվեց հայկական խաչքարը։

Բացելով հանդիսավոր արարողությունը եւ շնորհակալանքի խոսք ուղղելով Ամենայն Հայոց Հայրապետինˋ Չեխիայի հայ համայնքին նմաննվեր մատուցելու համար, Բարսեղ վարդապետ Փիլավչյանը նշեց, որ այս խաչքարը մեր ժողովրդի հավերժության խորհրդանիշն է։ Նաներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնություններն ու բարեմաղթանքները։ «Կցանկանայի, որ իրապես այս խաչքարը մեզհամար դառնար հավաքականության եւ զորացման կետ»,- ասաց Հայր Բարսեղը` վերջում իր շնորհակալությունը հայտնելով նաեւ խաչքարիտեղափոխման եւ տեղադրման հետ կապված բոլոր աշխատանքներում մասնակցություն բերած մեր հայորդիներին, հատկապես գործարար Արմեն Անանիկյանին եւ շինարար Սերգեյ Մելիքսեթյանին, մյուս աջակիցներին, ինչպես նաեւ կարդինալ Դուկային, ով հատկացրեց խաչքարի տեղադրման վայրը։

Իր հերթին կարդինալ Դուկան ջերմորեն ողջունեց ներկաներին. «Ես երջանիկ եմ, որ ներկա եմ հայ ժողովրդի հավատքի այս մեծխորհրդանիշի բացմանը, եւ, ինչպես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն է ասում, մի ժողովրդի, որն իր պատմության ողջ ընթացքում հավատարիմմնաց քրիստոնեությանը»։ Կարդինալը նաեւ նշեց, որ շատ խորհրդանշական է խաչքարի բացումը Պրահայում, քանի որ այն յուրօրինակշնորհկալանքի նշան է Պրահայի ծնունդ Ֆրանց Վերֆելին, ով գրել է հայ ժողովրդի տանջանքների մասին «Մուսա լեռան 40 օրը» գրքում։

Իր ողջույնի խոսքում Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը նշեց, որ հայ համայնքը այսօր թեւակոխումէ զարգացման մի նոր փուլ, որը պարտավորեցնող է բոլորի համար, եւ հատկապես հայ համայնքի, որը պետք է ամրապնդվի, եւ նաեւ համախմբվի հայոց պետականության եւ եկեղեցու շուրջ։ Դեսպանը վստահեցրեց, որ չեխահայերն իրենց օրինապաշտությամբ եւ նվիրվածությամբ շենացնում են այս երկիրը։ Դեսպանը կարեւորեց նաեւ, որ խաչքարի բացումը կատարվում է այն օրերին, երբ չեխահայությունն ու աշխարհի ողջ հայությունը նշում են Մեծ Եղեռնի 99-ամյա տարելիցը, եւ ՀՀ Նախագահն ու կարդինալ Դուկան մասնակցում են նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի բացմանը։

Այնուհետեւ Տաթեւ սրբազանն ու Հայր Բարսեղը կատարեցին խաչքարի օրհնության կարգը։ Օրհնության պահին ղողանջեցին հարեւանությամբ գտնվող եկեղեցու զանգերը։

Վերջում խաչքարի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի անունից։

Նախօրեին`ապրիլի 24-ին, 200-ից ավելի չեխահայեր կենտոնական Ստարոմեստսկա հրապարակից մոմավառությամբ երթ կազմակերպեցինդեպի Սուրբ Եգիդիոսի եկեղեցի`ճանապարհին պարզելով նաեւ Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառներ։ Այնուհետեւ Հայր Բարսեղը մատուցեց հոգեհանգստյան կարգ եւ հանդես եկավ ապրիլքսանչորսյան քարոզով` կոչ անելով միշտ վառ պահել զոհերի հիշատակըեւ միասնությամբ հասնել մեր նպատակների իրականացմանը։ Հայոց ցեղասպանության խորհդին անդրադարձավ նաեւ Չեխիայում Հայաստանի փոխդեսպան տիկին Նունե Զաստուխովան, ով դատապարետեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը եւ նշեց, որ մենք իբրեւ պետություն եւ ժողովուրդ, պայքարելու ենք մարդկության դեմ կատարված ամենադաժան հանցագործությանˋ ցեղասպանության բոլորդրսեւորումների դեմ։ Երեկոն եզրափակեց Կարլի համալսարանի երգչախմբի ու նվագախմբի ելույթըˋ դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ։ Փառահեղ համերգային մասի սկզբում նախ հնչեցին Հայրապետական մաղթերգը, «Խորհուրդ խորին»-ը, իսկ այնուհետեւ` Ռոսինիի «Տիրամոր ողբը» ազդեցիկ գործը։ 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search