Հունվարի 21-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև հավաքվել էին բազմաթիվ բաթումցիներ, ովքեր ծաղիկներ զետեղեցին և մոմեր վառեցին գլխավոր հյուպատոսության առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին:
Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում Բաթումում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության ևհասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերը հղեցին զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն և համբերություն:
Իրենց հերթին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը երախտագիտության խոսք ասեցին հավաքվածներին` վերջիններիս կողմից ցուցաբերված հոգևոր աջակցության և կարեկցանքի համար: