Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը պլանավորում է դեկտեմբերի 15-ից թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի։
Ռուսական ավիաընկերությունը պլանավորում է դեկտեմբերի 15-ից թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լրատվամիջոցների հայտնած այս տեղեկատվությունը, ըստ որի՝ հենց ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալիմկովն է այդ մասին տեղեկացրել, Tert.am-ի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից:
«Նոյեմբերի կեսերից նախատեսվում է տոմսերի վաճառք, իսկ դեկտեմբերի կեսերից արդեն կիրականացվեն թռիչքները՝ շաբաթական երեք անգամ պարբերականությամբ»,- հայտնեցին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից: