Artsakhpress

Հասարակական

Արցախի երիտասարդական կառույցներները հանդես են եկել հայտարարությամբ

«Հարյուրամյակը առանց ռեժիմի» շարժման` հունվարի 31-ին դեպի Արցախ կայանալիք ավտոերթը զայրացրել է Արցախում գործող մի շարք հասարակական և երիտասարդական կազմակերպությունների։

Արցախի երիտասարդական կառույցներները հանդես են եկել հայտարարությամբ

Արցախի երիտասարդական կառույցներները հանդես են եկել հայտարարությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ կապակցությամբ քննարկում է հրավիրվել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում, որից հետո մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Մենք` Արցախի երիտասարդական կառույցների ներկայացուցիչներս, մտահոգված լինելով հայրենիքի պաշտպանության` ներքին և արտաքին անվտանգության հիմնախնդրով, անընդունելի ենք համարում այնպիսի նախաձեռնությունները, որոնք կարող են կործանարար դերակատարություն ունենալ Հայոց պետականության համար: Պետականություն, որը ձեռք է բերվել մեծաթիվ կորուստների գնով, որը, մեր խորին համոզմամբ, գիտակցում է նաև Շուշիի՝ Առանձնակի գումարտակի հրամանատար հարգարժան Ժիրայր Սեֆիլյանը: Ուստի, այն մարդկանց, ովքեր առաջնորդվելով նեղ անձնական շահերով, իրենց իսկ խոսքերով, փորձում են «Ամեն գնով վերցնել իշխանությունը» և որի համար պատրաստ են դիմել ամենա ծայրահեղ միջոցի, առաջարկում ենք հետ կանգնել նմանատիպ սադրիչ նախաձեռնություններից:

Ի պատասխան Հիմնադիր խորհրդարանի՝ սույն թվականի հունվարի 21 –ի տարածած հայտարարության՝ մեր պարտքն ենք համարում.

ա/ Խորհուրդ տալ, որ նախապես կարծիք չարտահայտել Արցախի երիտասարդների կողմից նախաձեռնվող խորհրդակցության մասին:

բ/ Անթույլատրելի ենք համարում մարդկային արժանապատվությունը վիրավորող՝ Ձեր կողմից օգտագործված արտահայտությունները, որոնք որակում ենք որպես օրենքի կոպիտ խախտում:

«Հարյուրամյակը առանց ռեժիմի» շարժման` հունվարի 31-ին կայանալիք ավտոերթի վերաբերյալ տալիս ենք Արցախի երիտասարդական կառույցների դիրքորոշումը.

1.Թուրքիայի նախագահի կողմից Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված շինծու միջոցառման միջոցով համաշխարհային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով կատարված մեծ աշխատանքին օժանդակելու կարիք չենք տեսնում: Ձեր կողմից ցեղասպանության հարյուրամյակի օրը ակցիաներ անցկացնելով Դուք ձեր իսկ ասած բառերով «ջուր եք լցնում» մեր դարավոր թշնամու ջրաղացին, որը մեր կողմից դիտվում է որպես ազգադավ գործողություն:

2.Անթույլատրելի է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող անկայուն իրադրության, փաստացի պատերազմական իրավիճակում կազմակերպել նմանատիպ հանրահավաքներ, որոնք իրենցից ներկայացնում են սադրիչ գործողություններ և ապակայունացնում են ներքին իրավիճակը:

3.Հիմք ընդունելով 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ի Անկախության հռչակագիրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 2006 թ-ի դեկտեմբերի 10-ին ընդունեց իր երկրի մայր օրենքը` Սահմանադրությունը, որը հստակ կերպով նշում է մեր երկրի պետական սահմանները:

4. Համայն հայությունը միասնական է Արցախ, Հայաստան, Սփյուռք եռամիասնության ջանքերի արդյունքում ծնված Արցախի հանրապետության պետականության կայացման սուրբ գործում, որը նաև երաշխիքն է Հայաստանի հանրապետության անվտանգության ապահովմանը:

5.Օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր միջոցները օգտագործելով՝ տարաբնույթ միջոցառումների միջոցով կանխելու ենք հասարակությանը ապակայունացնող ցանկացած ուժի մուտքը Արցախ և կոչ ենք Հայաստանում գործող այն բոլոր երիտասարդական կառույցներին ովքեր մտահոգված են մեր հայրենիքի անվտանգության խնդրով, միանան մեր նախաձեռնությանը»:

Հայտարարության տակ ստորագրել են՝

1. «Հայկի Սերունդ» ՀԿ
2. ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան» ԵԿ
3. «Ապառաժ» ԵՀԿ
4. «Առաջ Արցախ» ՀԿ
5. «Հանուն Արցախի» ԵՀԿ
6. «ԱԵԶԿ» ՀԿ
7. Արցախի երիտասարդական խորհրդարան
8. ՀՅԴ ԱԵՄ
9. «Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թև
10. «Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» երիտասարդական թև
11. ԱրՊՀ ուսանողական խորհուրդ
12. ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի ուսանողական խորհուրդ
13. «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ուսանողական խորհուրդ
14. «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ուսանողական խորհուրդ

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search