Անցած տարում հարկային եկամուտների և պետական տուրքի մասով պետական բյուջե է մուտքագրվել 30 մլրդ 72 մլն դրամ, որը պլանավորված 30 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցել է 0.2 %-ով կամ 72 մլն դրամով:
Հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով պետբյուջեի մուտքերը անցած տարի աճել են 14.6 %-ով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսին, հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը՝ հանդես գալով կառույցի 2014 թվականին կառույցի գործունեության հաշվետվությամբ։
Ըստ բանախոսի՝ հաշվետու ժամանակահատվածում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի 68.5 %-ը ապահովել են խոշոր հարկ վճարողները:
Ի դեպ, 2013թ-ի համեմատ հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով պետբյուջեի մուտքերը անցած տարի աճել են 14.6 %-ով կամ 3 մլրդ 831 մլն դրամով: