Artsakhpress

Մշակույթ

Հոչանց համայնքում վերանորոգվել և վերաօծվել է 17-րդ դարի եկեղեցի (լուսանկարներ)

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է Քաշաթաղի շրջանի Հաչանց համայնքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որտեղ հունիսի 23-ին՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ կատարվել է վերաօծման կարգ:

Հոչանց համայնքում վերանորոգվել և վերաօծվել է 17-րդ դարի եկեղեցի (լուսանկարներ)

Հոչանց  համայնքում   վերանորոգվել  և  վերաօծվել  է  17-րդ  դարի  եկեղեցի (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Եկեղեցում   Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի    կողմից   մատուցվել  է  կիրակնօրյա   առաջին  պատարագը:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն  իր  խոսքում  կարևորել է   եկեղեցաշինության  դերն  Արցախ  աշխարհում՝  ասելով, որ  դարեր  շարունակ հայն  իր  հավատքով  եղել    և  այսօր  էլ  շարունակում  է    լինել  ուժեղ  և   տոկուն:
Նրա   խոսքով՝  Հոչանցի   17-րդ  դարի  Ս. Ստեփանոս   եկեղեցու  վերաբացումն  ու  վերաօծումը մեծ  նշանակություն  կունենա  համայնքի  զարգացման   գործում:
«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ   զրույցում  «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի Արցախի  ծրագրերի  ղեկավար  Հուսիկ  Սարգսյանն  ասել  է, որ  իրենց  գործունեության   շրջանականերում  իրականացվում  են նաև պատմամշակութային  հուշարձանների  վերականգնման  աշխատանքներ:
«Մենք Քաշաթաղի  շրջանից  առաջարկ  ստացանք՝  վերանորոգելու  Հոչանցի  եկեղեցին,  և  մեր  հովանավորներից  մեկի   աջակցությամբ   վերականգնեցինք  եկեղեցին:  Եկեղեցու  վերականգնման  աշխատանքները  տևել  են  ավելի  քան  2    ամիս:  Հիմնականում    իրականացրել  ենք  հողի  մաքրման  աշխատանքներ, վերականգնել՝  եկեղեցու  տանիքը:  Մաքրման  աշխատանքների  ընթացքում  գտել ենք   որոշակի   խաչքարեր, որոնց  մասին  տեղեկացրել ենք  ԱՀ  մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության  նախարարության   պատասխանատուներին»,-ավելացրել  է  Հ.  Սարգսյանը:
Քաշաթաղի  շրջվարչակազմի  ղեկավար  Ստեփան   Սարգսյանն   էլ ասել է, որ    իրենց   շրջանում  պարբերաբար  են   իրականացվում  բարեգործական  ծրագրեր, որոնց  վառ  ապացույցն  է  Հոչանցի  եկեղեցու   վերանորոգումը:
«Հիմնականում   իրականացվում  են    դպրոցաշինության,   բնակիչների  սոցիալ-տնտեսկան  պայմանների   բարելավման, գյուղատնտեսությանը  նպաստող    ծրագրեր: Կուզենայի  հատկապես  առանձնացնել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից  կատարված  Ս.  Ստեփանոս  եկեղեցու   վերանորոգման  աշխատանքները:   Հազվադեպ  է  լինում, երբ   բարեգործական կազմակերպություններն ուշադրություն  են  դարձնում   նաև   հոգևոր    կյանքին, հատկապես  հինավուրց   եկեղեցիներին:  Մենք խորապես  շնորհակալություն ենք  հայտնում   հիմնադրամին  և      նվիրատուներին, որոնք  մեծ ուշադրություն  են  դաձնում  նաև   քաղաքացիների  հոգևոր  կարիքներին»,- ավելացրել  է  Ս. Սարգսյանը:
Հոչանց  համայնքի  ղեկավար  Գայանե  Ղազարյանի  խոսքով՝  գյուղի   եկեղեցու   վերանորոգումն ու   վերաօծումը   մեծ   խորհուրդ  ունի   բնակիչների  համար:
«Գործող  եկեղեցի  ունենալը    մեծ   ոգևորություն  է     համայնքի   համար, քանի որ  այն   անհրաժեշտություն  էր:
Մենք  բոլորս  էլ ունենք  հոգևոր   սննդի  կարիք, որն  էլ   կստանանք  հենց   Ս.  Ստեփանոս  եկեղեցում»,-մասնավորապես  ասել է  համայնքի  ղեկավարը:
Միջոցառման  վերջում  Քաշաթաղի  շրջվարչակազմի  ղեկավար  Ստեփան   Սարգսյանը  շրջանի  զարգացման  ու  կայացման    հայրենանվեր  գործում  ունեցած  զգալի  ավանդի  համար  շնորհակալագիր է  հանձնել  «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Կասպարյանին:
Եկեղեցու  վերաօծմանը  մասնակցել են Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակիցներ, «Թուֆենկյան» հիմնադրամի  ներկայացուցիչներ, Հոչանցի բնակիչներ  և  այլք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search