Artsakhpress

Մշակույթ

Պատարայում կկազմակերպվի ընտանեկան ճամբար

Հուլիսի 17-19-ը Ասկերանի շրջանի Պատարա համայնքում կազմակերպվելու է ավանդական դարձած ավանդական դարձած «ԸՆտանեկան Ճամբար 2019» միջոցառումը, որի հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 5-ը ներառյալ:

Պատարայում կկազմակերպվի ընտանեկան ճամբար

Պատարայում կկազմակերպվի ընտանեկան ճամբար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից՝ մանրամասնելով, որ ծրագիրն ուղղված է  ընտանեկան արժեքների քարոզչությանը, առողջ ապրելակերպի խթանմանը, ընտանեկան հանգստի ակտիվ ձևերի մասսայականացմանը, հայրենասիրության և քաղաքացիական պատասխանատվության դաստիարակությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ եռօրյա միջոցառման ընթացքում մասնակից թիմ-ընտանիքները (հայր, մայր, 6-13 տարեկան երեխա) հնարավորություն կունենան արցախյան գեղատեսիլ բնության գրկում միասին անցկացնելու ազգային-ավանդական, մարզա-տուրիստական, մշակութային միջոցառումներով և հետաքրքիր հանդիպումներով ու ծանոթություններով հագեցած հարուստ օրեր:
Նշենք, որ հայտերի ներկայացման և լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժին՝ ք. Շուշի, Հախումյան 28 հասցեով կամ զանգահարել (047) 73 20 73, (047) 73 40 73 հեռախոսահամարներին, էլ. հասցե՝ eritbajin@:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search