Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը ոչ միայն հետապնդում է իր լրագրողներին, այլև հասնում է օտարերկրացիներին. Տաթև Հայրապետյանի ելույթը Ստրասբուրգում

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն անդրադարձել է հոլանդացի պատգամավոր Պետեր Օմցիգի (ԵԺԿ) «Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանությունը և իրավունքի գերակայությունը Մալթայում և դրանից դուրս. հավաստիացնելով, որ ամբողջական ճշմարտությունը ի հայտ կգա» զեկույցին:

Ադրբեջանը ոչ միայն հետապնդում է իր լրագրողներին, այլև հասնում է օտարերկրացիներին. Տաթև Հայրապետյանի ելույթը Ստրասբուրգում

Ադրբեջանը ոչ միայն հետապնդում է իր լրագրողներին, այլև հասնում է օտարերկրացիներին. Տաթև Հայրապետյանի ելույթը Ստրասբուրգում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաթև Հայրապետյանը նախ շնորհակալություն է հայտնել Պետեր Օմցիգին մանրամասն զեկույցի և իր ցանկության համար բացահայտելու այս ողբերգական դեպքի մասին ճշմարտությունը: Նրա խոսքով, այդ զեկույցում ակնհայտ է դառնում, որ քրեական գործում առկա է ադրբեջանական հետք, մասնավորապես սա կապված է իշխող կուսակցության և նրանց հետ առնչվող կոռուպցիոն սկանդալի հետ:
«Առկա են բազմաթիվ կարևոր նշումներ այս զեկույցում, որոնք ապացուցում են, որ առկա է ուղիղ կապ այս դեպքի և ադրբեջանցի պաշտոնյաների միջև: Որքան ուսումնասիրում ես, այնքան համոզվում ես, որ առկա է ուղղակի կապ Ադրբեջանի իշխող ընտանիքի և հայտնի լրագրողի սպանության մեջ: Փաստացի, Ադրբեջանը ոչ միայն սպառնում և հետապնդում է իր լրագրողներին, այլ ավելի հեռուն է գնում՝ հասնելով օտարերկրյա լրագրողներին, ինչպիսին Դաֆնա Կարունա Գալիցիան էր՝ խիզախ լրագրող, որը համարձակվեց բացահայտել բարձրաստիճան պաշտոնյաների մեջ առկա կոռուպցիոն կապերի մի հսկայական շղթա»,-ասել է Տաթև Հայրապետյանը: Նա ընդգծել է, որ Դաֆնա Կարունա Գալիցիան զոհաբերել է իր կյանքը և նվազագույնը, որ կարելի է անել, բանաձևի ընդունումն է, որով կոչ է արվում արդար հետաքննություն անցկացնել:
«Ես հասկանում եմ, թե ինչու են որոշ երկրների որոշ պատվիրակներ փորձում խոչընդոտել այս գործընթացին, որովհետև նրանք կարծում են, որ ներկայացնում են իրենց իշխանություններին և ոչ թե ժողովրդին: Մենք պետք է տարբերակենք և հասկանանք, որ վերջիվերջո մենք այստեղ ենք արժեքների, իրավունքների և խոսքի ազատության համար: Մենք այստեղ ենք որպես ժողովուրդների ներկայացուցիչներ: Մենք չենք կարող լռել այս դեպքի մասին, մենք պետք է համառորեն կանգնենք հանուն արդար հետաքննության, որը կունենա կոնկրետ և շոշափելի արդյունքներ: Ի վերջո, ադրբեջանցի գործընկերներ, մենք մեղավոր չենք, որ դուք կոռումպացված և ավտորիտար պետության ներկայացուցիչներ եք: Դադարեցրե՛ք մեղադրել հայերին ձեր բոլոր հանցանքներում: Մենք ձեր քավության նոխազը չենք»,-նշել է Տաթև Հայրապետյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search