Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի տնտեսական ծանր վիճակին։
Թուրքիայում ինֆլացիան աճելու է, լիրան՝ արժեզրկվելու. Կարո Փայլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Երբ իշխանության ռեսուրսները վերջանում են, սկսում են փող տպել։ Պարոն փեսան (Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաք) Կենտրոնական բանկից պահուստային 40 մլրդ լիրան ուղղելու է բյուջեին։ Այս քայլով 40 մլրդ լիրա է տպվելու, որի հետեւանքով ինֆլացիան աճելու է, լիրան ավելի է արժեզրկվելու», հայտնում է News.am-ը։