Սևծովյան նավատորմի ուժերն սկսել են հետևել ամերիկյան «Քարնի» ականակիր նավին, երբ այն մտել է Սև ծովի ջրային տարածք:
Ռուսական նավը վերահսկողություն է սահմանել Սև ծով մտած ամերիկյան ականակրի նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին: Ռազմանավի գործողությունները վերահսկելու է ռուսական «Սմետլիվի» հերթապահ նավը, ինչպես նաև էլեկտրոնային և տեխնիկական միջոցները:
«Մոնտրյոյի միջազգային կոնվենցիայի համաձայն, որը կարգավորում է թուրքական նեղուցներով անցումը ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի համար, Սև ծովում ամերիկյան ականակրի գտնվելու ժամանակը չպետք է գերազանցի 21 օրը»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Կենտրոնի տվյալներով՝ «Քարնի» ականակիր նավը Սև ծով է մտել հունիսի 29-ին: ԱՄՆ Վեցերորդ նավատորմի կայքում առկա տեղեկության համաձայն՝ այն մասնակցելու է Sea Breeze 2019 ռազմածովային զորավարժություններին, որոնք մեկնարկելու են հուլիսի 1-ին: