Artsakhpress

Քաղաքական

Դավիթ Բաբայանը՝ Տուսկի հայտարարության մասին. ԵՄ-ն վերջապես ինչ-որ սկզբունքներով պետք է առաջնորդվի

Արցախում ծանոթացել են ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Բաքվում նախագահ Ալիևի հետ հանդիպումից արած հայտարարությանը։

Դավիթ Բաբայանը՝ Տուսկի հայտարարության մասին. ԵՄ-ն վերջապես ինչ-որ սկզբունքներով պետք է առաջնորդվի

Դավիթ Բաբայանը՝ Տուսկի հայտարարության մասին. ԵՄ-ն վերջապես ինչ-որ սկզբունքներով պետք է առաջնորդվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՄեղմ ասած՝ հիասթափված են։ Արցախի նախագահի խոսնակի ձևակերպմամբ, այդ հայտարարությամբ փորձում են հավասարակշռություն պահպանել և իրենց ազգային շահերն առաջ տանել։
Հիշեցնենք, որ Տուսկը, որն արդեն Երևանում է ու քիչ անց հանդիպելու է հայաստանցի լրագրողների հետ, հայտարարել է՝ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
«Մենք միշտ էլ ասել ենք, որ շատ կարևոր է՝ միջազգային հանրությունը, մասնավորապես հեղինակավոր կազմակերպություններն ու միավորումները, որոնց շարքին է պատկանում նաև Եվրամիությունը, վերջապես ինչ-որ գաղափարներով ու սկզբունքներով հանդես գան»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարությանն այպես արձագանքեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Նա ընդգծում է՝  մի բան է, երբ ասում են, որ իրենց քաղաքականության, պետականաշինության հիմքում ընկած է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, մեկ այլ բան է, երբ տեսնում ես նման մտերիմ հարաբերություններ Ադրբեջանի պես ահաբեկչական երկրի հետ։
«Այդ հայտարարությունում որևէ տող չկա Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության, մարդ կացնահարածին հերոսացման, ռևանշիստական ու ագրեսիվ քաղաքականության մասին։ Լավ հասկանալի է, եթե շահերով եք առաջնորդվում, այդ դեպքում ինչո՞ւ եք ուրիշներից պահանջում, որ շահերով չառաջնորդվեն»,-տարակուսեց Բաբայանը։
Արցախի նախագահի մամուլի խոսնակը պնդում է, որ ինչքան էլ տհաճ ու դառը լինի դրանց մասին խոսելը, պետք է բարձրաձայնել, քանի որ Եվրոպային այստեղ համարում են քաղաքակիրթ երկիր, բարեկամ տարածաշրջան։
«Չի կարելի թաքցնել մտահոգությունները, իսկ դրանք շատ են։ Մենք տեսնում ենք խավիարակերություն, համաեվրոպական խաղերի անցկացում Բաքվում։ Լավ, ո՞րն է սկզբունքը։ Եթե խոսում են տարածքային ամբողջականության մասին, ապա պետք է հստակ ասել, թե ինչ ի նկատի ունի՝ առկա՞ սահմանները, թե՞ նրանք, որոնց հավակնում է Ադրբեջանը։ Սրանք լրիվ տարբեր բաներ են»,-ընդգծեց Բաբայանը։
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ «մենք մտահոգված ենք շփման գծում վերջին կորուստներով» հատվածին, ապա Բաբայանը կարծում է, որ դա ավելի մարդասիրական բնույթ ունի։
«Բոլորի համար էլ կորուստներն անընդունելի են։ Վերջին շրջանն էլ հստակեցված չէ, ի նկատի ունեն վերջին մեկ տարի՞ն, մեկ ամի՞սը։ Սա այլ խնդիր է։ Հիմնական խնդիրը քաղաքական տեսլականի մեջ է, մարդու իրավունքները նրանք ընդունո՞ւմ են խոսքով, թե՞ գործով, ինչո՞ւ են ահաբեկչական երկրի հետ հարաբերություններ պահպանում։ Իրենք ամեն ինչ դիտարկում են՝ իրենց շահերից ելնելով»,-ասում է Panorama.am-ի զրուցակիցն ու ընդգծում, այս դեպքերում հայկական կողմը պետք է կարողանա ճիշտ հետևություններ անել, վարել քաղաքականություն՝ մեր շահերից ելնելով, շատ լավ հարաբերություններ պահպանելով Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի ու այլ երկրների հետ։
Բաբայանի խոսքով, պետք է լինել միասնական ու վարել ճիշտ աշխարհքաղաքականություն՝  հայկական կողմի շահերից ելնելով։

Նշենք, որ այսօր ժամը 11-ին կառավարությունում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկի համատեղ մամուլի ասուլիսը:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search