Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ Սենատ է մտցվել օրինագիծ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայման մասին

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, հանրապետական Ջեյմս Ռիշը սենատորների դիտարկմանն է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է վերանայել ԱՄՆ փոխհարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ թագավորությունում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաեւ սաուդցի լրագրող Ջամալ Խոշագջիի սպանության հետ կապված։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է չորեքշաբթի կոմիտեի պաշտոնական կայքում:

ԱՄՆ Սենատ է մտցվել օրինագիծ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայման մասին

ԱՄՆ Սենատ է մտցվել օրինագիծ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, հանրապետական  Ջեյմս Ռիշը սենատորների դիտարկմանն է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է վերանայել ԱՄՆ փոխհարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ թագավորությունում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաեւ սաուդցի լրագրող Ջամալ Խոշագջիի սպանության հետ կապված, հայտնում է News.am-ը։
Օրինագծի համահեղինակներն են սենատորներ Ջին Շահինը (դեմոկրատ Նյու Հեմփշիր նահանգից), Մարկո Ռուբիոն (հանրապետական Ֆլորիդա նահանգից) եւ Քրիս Կունսը (դեմոկրատ Դելավեր նահանգից)։ Այն նախատեսում է թագավորության հետ հարաբերությունների լիակատար եւ ռազմավարական վերանայում, ինչպես նաեւ սահմանափակումների կիրառում սաուդցիներին վիզաներ տրամադրելիս։ Մասնավորապես, օրինագծի համաձայն՝ վիզաներ չպետք է տրվեն թագավորական ընտանիքի անդամներին։
Ռիշը նշել է, որ Սաուդյան Արաբիայի պահվածքը մտահոգիչ է արդեն երկար ժամանակ, սակայն «դա հասել է գագաթնակետին Ջամալ Խոշագջիի սպանությունից հետո, որն ահավոր իրադարձություն էր, որի պատասխանատուները պետք է պատժվեն»։ 
Շահինն իր հերթին կարեւորել է այն, որ Սաուդյան Արաբիայի նկատմամբ վարվող քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը հասկանում են ինչպես ԱՄՆ Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները:
«Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտմամբ մտահոգության աճի եւ միջազգային նորմերի անտեսմամբ առաջացող տագնապի հետ կապված Կոնգրեսը պետք է լրացուցիչ միջոցներ ընդունի, որպեսզի [ԱՄՆ] վարչակազմին համոզի վերանայել 2 պետություններիր հարաբերությունները,- հայտարարության մեջ մերջբերվել է նրա խոսքը: - ԱՄՆ-ն չի կարող անտեսել թագավորության գործողությունները, եւ այս օրինագիծը երկու կուսակցությունների ուղիղ ուղերձն է Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search