Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ Ելիսեյան դաշտերից ոչ հեռու, Բաստիլի գրավման օրվա աթռիվ ռազմական շքերթ է իրականացվել, որից հետո փողոցներում անկարգություններ են սկսվել:
Փարիզում Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններից հետո բողոքի ակցիա է սկսվել, որն ուղեկցվում է անկարգություններով. (ուղիղ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է РИА Новости-ն:
Չնայած մեծ թվով ոստիկանների ներկայությանը՝ երկրի իշխանություններին չի հաջողվել խուսափել հասարակական կարգի խախտումներից:
Բողոքի երթի մասնակիցները, վանկարկելով «դեղին բաճկոնների» կարգախոսները, սկսել են քանդել փողոցներում տեղակայված ցանկապատները՝ փորձելով դրանցից պատնեշներ ստեղծել: Սկսված ծեծկռտուքի պատճառով ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:
Նշվում է, որ ոստիկանական ու ժանդարմային ուժերը դեռևս շքերթի մեկնարկից առաջ անվտանգության միջոցառումներ էին կազմակերպել. նրանք ստուգել էին շքերթը դիտելու եկած անձանց պայուսակների պարունակությունը, նրանցից վերցրել ջրով լի շշերը: Անվտանգության միջոցների ուժեղացման դրդապատճառը «դեղին բաճկոնների» շարժման կողմից հերթական ակցիան իրականացնելու հավանականությունն է եղել:
Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները սկսվել էին դեռևս 2018թ.-ի նոյեմբերին: Ցուցարարների բողոքն ուղղված էր իշխանությունների՝ վառելիքի գնի բարձրացման մտադրության: Այդ պահանջը շուտով բավարարվել էր, սակայն դժգոհ ցուցարարները շարունակում են իրականացվել ամեն շաբաթ օր: Վերջերս, սակայն, շարժման ակտիվության անկում էր նկատվում: