Իրաքյան Էրբիլ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցը զոհվել է զինված հարձակման հետևանքով:
Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է իրաքյան Էրբիլում թուրքական հյուպատոսության աշխատակցի մահը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է РИА Новости-ին վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին իրաքյան քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած հարձակման մասին, որտեղ գտնվել են թուրքական հյուպատոսության աշխատակիցները: Իրաքյան անվտանգության մարմինների աղբյուրը տեղեկացրել էր, որ զոհվել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսի տեղակալը:
«Այսօր օրվա երկրորդ կեսին նենգ հարձակման հետևանքով մահացել է Էրբիլում մեր գլխավոր հյուպատոսության աշխատակիցը: Նա գտնվել է դիվանագիտական առաքելության շենքից դուրս: Մենք ջանքեր ենք գործադրում իրաքյան իշխանությունների հետ համատեղ հանցագործության մեղավորներին գտնելու համար»,- ասվում է թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ: