Artsakhpress

Հասարակական

Գիտնականները գլոբալ աղետից խուսափելու տարբերակ են առաջարկել

Գերմանական Պոդսդամ քաղաքի գիտնականները հայտնել են կլիմայական փոփոխությունների հետևանքով համաշխարհային աղետից խուսափելու միակ տարբերակը:

Գիտնականները գլոբալ աղետից խուսափելու տարբերակ են առաջարկել

Գիտնականները գլոբալ աղետից խուսափելու տարբերակ են առաջարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Science Art-ը՝ նրանք կարծում են, որ գլոբալ տաքացման հետևանքով Անտարկտիդայի խոշոր սառցաբեկորների հալոցքի վտանգը կարելի է վերացնել՝ այնտեղ արհեստական ձյուն տեղափոխելու միջոցով: Սառցադաշտերի հալոցքից ծովի մակարդակը կբարձրանա 3 մետրով՝ ջրի տակ առնելով Նյու Յորքը, Շանհայն ու Տոկիոն:
Միևնույն ժամանակ գիտնականներն ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ նման մի ծրագիր իրականացնելու համար անհավանական բարդ աշխատանք է պահանջվում: Նրանց հաշվարկներով՝ ծրագրի իրականացման համար պետք է միջինը 10 տարվա ընթացքում առնվազն 7.4 տրիլիոն տոննա արհեստական ձյուն տեղափոխել Անտարկտիդա: Դա իրականացնելը, մասնագետների կարծիքով, բացի մասշտաբային բարդություններից, կարող է էկոլոգիական այլ խնդիրների հանգեցնել:
Գիտնականները եկել են համատեղ եզրահանգման, որ, այնուամենայնիվ, խնդրից խուսափելու ամենաապահով ու արդյունավետ ճանապարհն օդ արտանետվող ջերմոցային գազերի ծավալի նվազեցումն է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search