Չինաստանը կողմնակից Է ոչ մի կարգի հանգամանքներում առաջինը միջուկային զենքի չկիրառման քաղաքականությանը:
Չինաստանը հանդես Է գալիս միջուկային զենքի լիակատար արգելքի եւ ոչնչացման օգտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի Պետխորհրդի Մամուլի գործերի դիվանատան կողմից հուլիսի 24-ին հրապարակված «Նոր դարաշրջանում Չինաստանի ազգային պաշտպանության սպիտակ գրքում»:
«Չինաստանը միշտ Էլ հետեւել Է «ցանկացած ժամանակ եւ ցանկացած հանգամանքներում «առաջինը միջուկային զենքի չկիրառման» քաղաքականությանը:
Այնտեղ նշված Է, որ հանրապետությունը միշտ հետեւել Է «միջուկային զենքի անվերապահորեն չկիրառման» եւ այն երկրներին եւ տարածաշրջաններին «դրանով չահաբեկման» սկզբունքին, որոնք չունեն այդ զենքը:
Փաստաթղթում նաեւ նշված Է, որ Չինաստանը չի մասնակցում սպառազինությունների մրցավազքի ցանկացած այլ երկրի հետ եւ պահպանում Է իր միջուկային ներուժն ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: