Artsakhpress

Միջազգային

Թրամփը կարող է «դեսանտային ռեյդ» անցկացնել Իրանի դեմ, եթե պատերազմ սկսվի

Եթե ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում լարվածությունը շարունակաբար աճի, տարբերակներից մեկը կլինի դեսանտային ռեյդի անցկացումն ընդդեմ իրանյան ռազմական օբյեկտների ցամաքում կամ ծովում:

Թրամփը կարող է «դեսանտային ռեյդ» անցկացնել Իրանի դեմ, եթե պատերազմ սկսվի

Թրամփը կարող է «դեսանտային ռեյդ» անցկացնել Իրանի դեմ, եթե պատերազմ սկսվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Փորձը ցույց է տալիս, որ Ասիայում ցամաքում պատերազմներն անօգուտ են: Այդ տարածքի մեծությունը թույլ է տալիս պաշտպանողական զորքերին փորխարինել տարածությունը ժամանակի հետ՝ թուլացնելով հարձակվողների նյութատեխնիկական բազան: Այդ փաստարկը վերաբերում է նաեւ Իրանին, որի բնակչությունը ԱՄՆ-ի բնակչության քառորդ մասի չափ է, իսկ Արեւմտյան ափը չափազանց մեծ է, որ այն կարողանային գրավել անգամ ժամանակակից ամենախոշոր բանակները: Սակայն խոսքն արդյո՞ք վերաբերում է Իրանի ափերի երկայնքով առանձին թիրախների դեմ ծովային դեսանտին: Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունները անխուսափելի չեն, սակայն հանրության համար կարեւոր է հասկանալ, թե ինչ գործիքներ ունեն Պենտագոնն ու Սպիտակ տունը, հայտնում է News.am-ը:
Իրանի ափերի երկայնքը հսկայական է: Իրանի Հարավային ափային հատվածը (1550 մղոն) ավելի երկար է, քան Կալիֆոռնիայում, Օրեգոնում եւ Վաշինգտոնում միասին վերցված: Չնայած այդպիսի երկար ծովային սահմանն օգտակար է էներգիան նեղ Պարսից ծոց ուղղելու համար՝ այն նաեւ բացարձակ պաշտպանական պատնեշ է: Թերությունն այն է, որ Իրանը պետք է պաշտպանի ափերը հզոր դեսանտային ուժերից, ինչպիսին է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կորպուսը:
Ռազմածովային ուժերը նախապատրաստվում են գործողությունների լայն սպեկտրին ընդհուպ մինչեւ լայնամասշտաբ դեսանտային եւ աէրոմոբիլային հարձակումները: Գործողությունների տեսակներից մեկը, որոնցում մասնագիտանում է ծառայությունը, «ռեյդ-ամֆիբիան է», որը ենթադրում է ոչ մեծ դեսանտային գնդի միջոցով թիրախի գրավում կարճ ժամանակով որոշակի նպատակով եւ դեպի ծով հետագա տարհանմամբ:
Եթե Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը շարունակի աճել, տարբերակներից մեկը կլինի դեսանտային ռեյդը ցամաքում եւ ծովում իրանյան ռազմական օբյեկտների դեմ: Իրանն ունի ափերի երկայնքով տեղակայված մեծաքանակ ռազմական օբյեկտներ, որոնք պատկանում են ինչպես իրանյան նավատորմին, այնպես էլ ԻՀՊԿ-ի ծովային ստորաբաժանմանը:
Ռազմածովային նավատորմը, որպես կանոն, գործում է Հորմուզի նեղուցից դեպի արեւելք ընկած հատվածում, իսկ ԻՀՊԿ-ը գործում է նեղուցի արեւմտյան հատվածում եւ, որպես կանոն, Պարսից ծոցի տարածքով: Իրանի ռազմածովային նավատորմը կառավարում է ավելի խոշոր, ավելի կարողունակ նավեր, մինչդեռ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը սովորաբար շահագործում են ավելի փոքր նավեր:
Ռեյդ-ամֆիբիայի շրջանակներում Միացյալ Նահանգները կարող են կանխամտածված կերպով հարձակվել ԻՀՊԿ-ի վրա նրանց նվաստացնելու եւ քաղաքական առումով թուլացնելու համար:
Իրականություն դառնալու դեպքում ռեյդը կներառեր դեսանտային ամֆիբիա-նավերի խմբեր եւ դրանց ուղեկցող ավիակիրներ, որոնց կսատարեր հարված հասցնող առնվազն մեկ ավիակիրների խումբը: Ընդհանուր առմամբ ռեյդային խմբի կազմում կարող էր լինել ավելի քան 16 000 ամերիկյան ծովային հետեւազոր եւ զինվորներ:
Ռազմական գործողությունները կմեկնարկեին հակառակորդի տեղական հակաօդային պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դրանց կառավարման եւ վերահսկողության կենտրոնը ոչնչացնելու քայլից՝ կանխելով հակահարված կազմակերպելու հավանականությունը: Այնուհետեւ կմեկնարկեր հենց ռեյդը, որը շատ վտանգավոր կլիներ, քանի որ ծովային հետեւակազորը կենթարկվեր պատասխան հարվածների հակաօդային պաշտպանության համակարգերի, հրետանու եւ հետեւակազորի հետ անմիջական պայքարի հետեւանքով: Միանշանակ կլինեին կորուստներ:
Իրանի տարածքում տեղակայումն ու դրա գրավումը, անգամ կարճ ժամանակով, կհանգեցնի ծայրահեղ էսկալացիայի: Ներկայումս կամ վերջին 30 տարիների ընթացքում Իրանը ոչինչ չի արել, որը կարող էր արդարացնել այդպիսի գործողությունները:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search