Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական արտադրության նոր «Կինժալ» գերձայնային հրթիռներն արտասահմանյան համարժեք չունեն:
Պուտինը հայտարարել է, որ ռուսական նոր գերձայնային հրթիռները համարժեք չունեն
Ինչպես նշում է tert.am-ը, Պուտինն այս մասին ասել է ՌԴ ռազմական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Կինժալ»-ն արդեն համալրել է ՌԴ զինանոցը:
Նա հավելել է, որ երկրի գերձայնային զենքի մյուս տեսակը՝ «Ավանգարդ» համալիրը, կօգտագործվի հաջորդ տարվանից: