Artsakhpress

Միջազգային

Գերմանիան մտադիր է արտաքսել հայրենիքում հանգստի մեկնող փախստականներին

Գերմանիան մտադիր է փախստականի կարգավիճակից զրկել այն օտարերկրացիներին, որոնք կանոնավոր կերպով հայրենիք են այցելում:

Գերմանիան մտադիր է արտաքսել հայրենիքում հանգստի մեկնող փախստականներին

Գերմանիան մտադիր է արտաքսել հայրենիքում հանգստի մեկնող փախստականներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորթս Զեեհոֆերը:
«Նա, ով, լինելով սիրիացի փախստական, կանոնավոր կերպով արձակուրդի է մեկնում Սիրիա, չի կարող ասել, թե իրեն այնտեղ հալածում են: Նման մարդկանց հարկավոր է զրկել փախստականի կարգավիճակից»,-ասել է նա:
Նախարարի խոսքով՝ միգրացիոն վարչությունը կիկին կստուգի յուրաքանչյուր օտարերկրացու կարգավիճակը, եթե իմանա այս կամ այն փախստականի՝ հայրենի երկիր ուղևորությունների մասին:
Զեեհոֆերը հիշեցրել է, որ սիրիացի բոլոր փախստականները վաղ թե ուշ պետք է հայրենիք վերադառնան, և երբ «իրավիճակը թույլ տա», իրենք կսկսեն արտաքսումը:
2018թ.-ին Գերմանիայում ապաստան է խնդրել շուրջ 166 000 օտարերկրացի, իսկ նախորդ տարի այդ ցուցանիշը 198 000 է եղել: Միգրացիոն ճգնաժամը պիկին էր հասել 2015թ.-ին, երբ ապաստան փնտրելու նպատակով Գերմանիա էր ժամանել 890 000 օտարերկրացի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search