Artsakhpress

ՏԻՄ ընտրություններին գրանցվել է 416 համայնքի ղեկավարի և 1401 ավագանու թեկնածու. ԿԸՀ

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում:

ՏԻՄ ընտրություններին գրանցվել է 416 համայնքի ղեկավարի և 1401 ավագանու թեկնածու. ԿԸՀ

ՏԻՄ ընտրություններին գրանցվել է 416 համայնքի ղեկավարի և 1401 ավագանու թեկնածու. ԿԸՀ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին նախօրեին կայացած ԿԸՀ հերթական նիստի ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահի փոխարինող Եղիշե Արզումանյանը:
 
Նրա խոսքով` ինքնաբացարկի դիմում ներկայացնելու կապակցությամբ համայնքի ղեկավարի գրանցված 416 թեկնածուներից՝ 6 և ավագանու անդամների գրանցված 1401 թեկնածուներից՝ 7 թեկնածուների  գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել:
 
410 համայնքի ղեկավարի թեկնածուներից 155-ը (37,8 %) գործող համայնքի ղեկավարներ են, 15 թեկնածուներ   (3,7 %) կանայք են:
 
96 համայնքի ղեկավարի թեկնածու (23,4 %) «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է, 14-ը (3,4 %)՝ Արցախի Ժողովրդավարական Կուսակցության, 11-ը (2,7%)՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, 278-ը (67,8%) անկուսակցական են: 228  համայնքներում գրանցվել են 416 համայնքի ղեկավարի թեկնածուներ, որոնցից 105 համայնքներում առաջադրվել են մեկական, 76 համայնքներում` երկուական, 39 համայնքներում` չորսական, 33 համայնքներում` երեքական և 5 համայնքներում` հինգ և ավելի համայնքի ղեկավարի թեկնածուներ: Գրանցված 1401 ավագանու անդամներից 106 համայնքներում ավագանու անդամների 5-ական թեկնածու է առաջադրվել, 29 համայնքներում` 6-ական, 19 համայնքներում` 7-ական, ևս 19 համայնքներում` 8-ական, 18 համայնքներում` 9-44 ավագանու անդամի թեկնածուներ: Այստեղ ընդգրկված է նաև Ստեփանակերտ քաղաքը, որտեղ առաջադրվել է 42 թեկնածու:
 
Նիստում քննարկվել և սահմանվել են ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկների նմուշները: Համայնքի ավագանու անդամների քվեաթերթիկները կունենան սպիտակ գույն, համայնքի ղեկավարի ընտրությունների քվեաթերթիկները վարդագույն են լինելու:
Բոլոր 218  համայնքներում կազմավորվել են 277 ընտրական տեղամասեր, որտեղ ընդգրկվել են 2155 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, որոնցից 1524-ը իգական սեռի, իսկ 631-ը` արակա սեռի ներկայացուցիչներ են: Ըստ կուսակցական պատկանելության` 424-ը` «Ազատ հայրենիք», 215-ը` Արցախի Ժողովրդավարական, 67-ը` «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», 4-ը` «Շարժում-88», 4-ը` «Ազգային Վերածնունդ», 7-ը` Կոմունիստական և 3-ը այլ կուսակցությունների անդամներ են, իսկ 1431-ը անկուսակցականներ են:
 
Այսօրվա դրությամբ ԿԸՀ հավատարմագրվել են 10 զանգվածային լրատվամիջոցներ, որում ընդգրկված են 33 ներկայացուցիչներ և 4 տեղական դիտորդություն իրականացնող կազմակերպություններ, որոնց կազմում ընդգրկված են 160 դիտորդներ:
Ե. Արզումանյանը տեղեկացրել է, որ արդեն հավատարմագրվել են նաև 2 միջազգային դիտորդական կազմակերպություններ` ընդգրկված 75 դիտորդով: Արցախի ՏԻՄ ընտրություններին առաջին անգամ է միջազգային դիտորդական առաքելություն իրականացվելու:
 
Հաջորդիվ քննարկվել է ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներին կազմակերպված և անցկացված մասնագիտական դասընթացների արդյունքների ամփոփման հարցը: Նշված ժամանակահատվածում մասնագիտական դասընթացներ են անցել և որակավորման վկայականներ ստացել 
ԱՀ ընտրական իրավունք ունեցող 1032 քաղաքացիներ, որոնցից 342-ը (33,1%)՝ առաջին անգամ: Որակավորում ստացած քաղաքացիներից  693-ը (67,2%) ունեն  բարձրագույն, 154-ը (14,9%)՝ միջին մասնագիտական, 185-ը (17,9%)` միջնակարգ կրթություն: Առաջիկա ընտրություններին բոլոր ընտրական հանձնաժողովները կհամալրվեն անհրաժեշտ թվով որակավորում ստացած անդամներով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search