Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը հույս է հայտնել, որ որ 2019 թվականին, որը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի տարի, աղյուսակը ստեղծողի անունով կկոչվի տարրերից մեկը:
ՌԴ ԳԱԱ նախագահն առաջարկել է Յուրի Օգանեսյանին առաջադրել Նոբելյան մրցանակի
«Հուսանք, որ կգա նաև ճանաչման պահը, և այն գիտնականները, որոնք ակտիվ աշխատել են Մենդելեևի աղյուսակը համալրելու ուղղությամբ, մասնավորապես Օգանեսյանը, Նոբելյան մրցանակ կստանա, այն, ինչ չկարողացավ անել Դմիտրի Իվանովիչ Մենդելեևը»,- ասել է Սերգեևը: