Artsakhpress

Քաղաքական

Մեր այցի հիմնական նպատակներն են Արցախն ավելի լավ ճանաչելը և խաղաղության հասնելու առաջարկներ անելը. Գի Տեսիեն

ԱՀ նախագահի հետ քննարկել ենք տարաբնույթ հարցեր, որի ընթացքում կարողացանք ևս մեկ անգամ տեսնել ու հասկանալ Ֆրանսիայի և հայերի միջև երկար տարիների անսահման բարեկամության առկայությունը:

Մեր այցի հիմնական նպատակներն են Արցախն ավելի լավ ճանաչելը և խաղաղության հասնելու առաջարկներ անելը. Գի Տեսիեն

Մեր  այցի  հիմնական  նպատակներն  են  Արցախն ավելի լավ ճանաչելը    և  խաղաղության  հասնելու  առաջարկներ  անելը. Գի Տեսիեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ   Նախագահ Բակո Սահակյանի  հետ  հանդիպումից  հետո   այս  մասին    «Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում  ասել  է  «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենը:
Նրա  խոսքով՝  հանդիպմանը   խոսել  են  նաև   Արցախի  երիտասարդության  մասին:
«Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի  նախաձեռնությամբ   այսօր  մի խումբ  երիտասարդներ    մեր  պատվիրակության   համար   հանդես  են  եկել  երգերով, պարերով  և  արտասանությամբ:  Այդ ամենը  մեզ  համար     ուրախություն  էր  և  հույս, որովհետև    երկրի  ապագան՝   երիտասարդությունն է»,-ավելացրել  է  Գի Տեսիենը: 
 
Խոսելով  Արցախի  միջազգային   ճանաչման  գործում    Ֆրանսիայի   խորհրդարանականների   դերի  մասին՝ մեր  զրուցակիցն  ասել  է, որ   Ֆրանսիայի  խորհրդարանականները  որոշումներ   չեն  կայացնում, բայց  կարողանում  են    ներկայանալ  առաջարկներով:
«Մեր  պատվիրակության  կազմում  ընդգրկված  են   տարբեր  քաղաքական   հայացքներ  ունեցող  պատգամավորներ: Մեր  այցի  հիմնական    նպատակներն  են  Արցախն ավելի լավ ճանաչելը    և խաղաղության  հասնելու  առաջարկներ  անելը: Աշխարհում  կան  այլ   միավորումներ, որոնք  գտնվելով  քաղաքական  այլ  վիճակում  դրանց   մասին ավելի   շատ  է  խոսվում, քան    Արցախի: Այս  տեսակետից  մենք՝  խորհրդարանականներս,  ասում  ենք, որ  չենք  կարող  առաջնորդվել   երկակի  ստանդարտներով: Եթե  կան  երկրներ, որոնց  համար   լուծումներ  են  գտնվել, այդ  պայմաններում, ապա մենք  էլ  պետք  է  լուծումներ  գտնենք  Արցախի  հարցում»,-մասնավորապես  ասել  է Գի Տեսիենը:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Search