Artsakhpress

Տնտեսական

Նավթի համաշխարհային գները նվազել են՝ Սաուդյան Արաբիայում արդյունահանման ծավալների վերականգնման մասին լուրի ֆոնին

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի երեկոյան գրանցված աճուրդի տվյալներով կտրուկ անկում են գրանցել.  Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթն արժեզրկվել է 6.3 տոկոսով, WTI տեխասյան ապրանքանիշինը՝ 5.3 տոկոսով:

Նավթի համաշխարհային գները նվազել են՝ Սաուդյան Արաբիայում արդյունահանման ծավալների վերականգնման մասին լուրի ֆոնին

Նավթի համաշխարհային գները նվազել են՝ Սաուդյան Արաբիայում արդյունահանման ծավալների վերականգնման մասին լուրի ֆոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է РИА Новости-ն, նավթի գնանկումը պայմանավորված է լուրերով առ այն, որ Սաուդյան Արաբիան կարող է ավելի արագ վերականգնել նավթի արդյունահանումը, քան ակնկալվում էր:
Երևանյան ժամանակով 18:08-ի դրությամբ Brent ընկերության նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 5.68 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 65.1 դոլար, իսկ WTI ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 5.01 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց կազմելով 59.53 դոլար:
Ներդրողները շրջանառում են Սաուդյան Արաբիայի աղբյուրներից ստացված տեղեկությունը, որի համաձայն թագավորությունը կարող է 2-3 շաբաթում վերականգնել նավթի արդյունահանումը պետական նավթային ընկերության կառույցների դեմ իրականացված հարձակումից հետո: Աղբյուրների տվյլաներով՝ Սաուդյան Արաբիան արդեն վերականգնել է հարձակումից հետո կրճատված ծավալի 70 տոկոսը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -63-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search